Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքագետ. «Պերմանենտ հեղափոխությունը ծնում է պերմանենտ ճգնաժամեր»

ПОЛИТИКА

Դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանության քայլերն ու գործողությունները հարցեր առաջացրեցին նաև այլ տեսանկյուններից. մասնավորապես՝ կան հարցադրումներ հնարավորությունների առումով. իշխանության եկած ուժը, որն արդեն ունի իրապես բարեփոխումներ անելու բոլոր լծակները, ինչո՞ւ է յուրաքանչյուր ոչ ցանկալի իրավիճակում դիմում ժողովրդին՝ փողոց դուրս գալու կոչով: Խոսելով թեմայի, ինչպես նաև առհասարակ առկա իրավիճակի մասին՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Փաստի» հետ զրույցում նախ անդրադարձավ օրեր առաջ Ն. Փաշինյանի հնչեցրած կոչին: Նա դատարանների դռները փակելու կոչը վտանգավոր համարեց:

«Ես բառացիորեն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիներին մղում է հանցագործության, որովհետև արդարադատության իրականացմանը խոչընդոտելը հանցագործություն է: Իսկ ինչո՞ւ դիմեց նման քայլի, երբ այդ հարցերը լուծելու բոլոր լծակներն ուներ. եթե կան ինչ-որ կոռումպացված դատավորներ, կան խնդիրներ արդարադատության համակարգում, ապա, տիրապետելով բոլոր լծակներին, կոնկրետ օրինակներով կոնկրետ խնդիրներ կարող է լուծել: Բայց, այդուհանդերձ, նա գերադասում է միտինգային ճանապարհը: Կարծում եմ՝ հիմնական նպատակը, իհարկե, լրացուցիչ շոու ապահովելն է՝ որպեսզի դրա տակ այլ խնդիրներ լուծվեն: Մասնավորապես, իր հայտնի ելույթում նա նշեց Ղարաբաղի հետ կապված խնդիրների մասին: Կարող է հարցերը լուծել, բայց հակված է զանգվածներին հանել փողոց՝ շոու ապահովելու ընկալման համատեքստում»,ընդգծեց քաղաքագետը:

Աղասի Ենոքյանը խնդիրները դիտարկում է նաև «շարունակական հեղափոխության» համատեքստում: «Ամբողջ հարցն այն է, որ շարունակաբար ինչ-որ հեղափոխական խնդիրներ են հռչակվում, որոնք չեն լուծվում, և դրա համար նոր հեղափոխական խնդիր է հռչակվում՝ նախորդ չլուծված խնդիրը մոռացնելու համար: Հայտարարվել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց մենք տեսնում ենք, որ իրական քայլեր այդ ուղղությամբ չեն արվել, եթե չհաշվենք մի քանի դատավարություններ, որոնք ևս շոուի վերածվեցին: Հայտարարվել է տնտեսական հեղափոխության մասին, բայց տնտեսության վիճակը գնալով ավելի սարսափելի է դառնում: Բացի այդ, սոցիալական ոչ մի խնդիր ևս չի լինում լուծել, և այս ամենի համար պետք է նոր հեղափոխություն հայտարարել, պետք է նոր թշնամիներ գտնել, ինչը և հեղափոխության հիմնական գործն է: Խնդիրը հեղափոխականության մեջ է, որովհետև հեղափոխության տրամաբանությունը երբեք հանունով չի գործում: Հեղափոխության տրամաբանությունն ընդդեմ ինչ-որ բանի է: Ուղղակի պետք է փնտրել այդ ընդդեմն ու պայքարել դրա դեմ: Հիմա Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ սահմանում է, թե ով է իր թշնամին, և այս անգամ դատարանն էր: Այս անգամ բավականին կոպիտ էր քայլը: Այս ճանապարհը կարող է տանել պետականության կազմաքանդմանը, պետական ինստիտուտների վերացմանը: Սա իր մեջ իրականում սահմանադրական հեղաշրջման լուրջ վտանգ ունի»,-ընդգծեց քաղաքագետը:

Խոսելով հնարավոր վտանգներից ու դրանցից խուսափելու հնարավորություններից՝ Աղասի Ենոքյանը շեշտեց. «Պերմանենտ հեղափոխությունը ծնում է պերմանենտ ճգնաժամեր: Անընդհատ պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել պերմանենտ ճգնաժամերը: Եթե առկա են շատ ճգնաժամեր, ապա ցանկացած պահի հնարավոր է, որ այդ իրավիճակը աղետի բերի»:

Քաղաքագետը շեշտեց, որ դա բացառելու համար կան հնարավորություններ: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ քաղաքական այնպիսի հզոր ու լուրջ ուժեր չկան, որ հիմա փորձեն իշխանության համար պայքար մղել: «Բայց, այդուհանդերձ, գոնե քաղաքական ուժերը պետք է կարողանան զսպել Նիկոլ Փաշինյանին, որ նա մնա Սահմանադրության և իր իրավասությունների շրջանակներում: Ամենակարևորն այն է, որ ընդդիմադիր կոչված ուժերը, մամուլը, հասարակական գործիչները կարողանան նրան ստիպել մնալ այդ շրջանակներում: Մեծ վտանգներից խուսափելու համար առաջին քայլը դա է»,ասաց նա՝ զուգահեռ նշելով, որ իշխանությունն այլոց կարծիքները լսելու առումով այդքան էլ ոգևորված չէ:

«Սա շատ մեծ խնդիր է, լսելու ցանկություն չկա, բայց պետք է հնարավորինս հզորանա այն ձայնը, որը ստիպելու է մնալ սահմանների մեջ: Միգուցե ինչ-որ կրիտիկական պահից կլսեն, այն պահից, երբ կրիտիկական զանգված կհավաքվի»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира