Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեզ «պյուրոսյան» հաղթանակներ պետք չեն

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր մենք ապրում ենք մի այնպիսի աշխարհում, ուր ռազմաքաղաքական անվտանգությունն առաջնային դերակատարում ունի, ուր առկա վտանգերի բնույթի և ձևի հետ կապված պետությունների մի մասը փոփոխում են իրենց անվտանգային քաղաքականության մոդելները, զինված ու հատուկ նշանակության ուժերը փորձում են դրանք դարձնել առավելի մոբիլ, քաղաքացիներին՝ ավելի իրազեկ: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե նրանք «մոռանում» են տնտեսական օրակարգի մասին. հակառակը՝ միայն նորմալ տնտեսական զարգացման պայմաններում է հնարավոր ապահովել վերոնշյալ ոլորտներում անվտանգության բավարար մակարդակ: Այսինքն տնտեսական զարգացման ու ռազմաքաղաքական անվտանգության կապը առանցքային է. մինչդեռ աղքատ երկրներում անվտանգության ապահովման իրողությունները մշուշոտ են ու հիմնականում անհեռանկար, եթե չկան ինչ-ինչ հատուկ շահեկան գործոններ:

Մենք, որքան էլ հաճախ կարծում ենք, թե գլոբալ վտանգները մեզանից շատ հեռու են, կամ մենք նրանց համար ինչ-ինչ պատճառներով անհասանելի ենք, պետք է հասկանանք, որ ասենք ԻՊ-ից, կամ այլ բնույթի սուր վտանգներից ցանցային աշխարհի պարագայում որևէ մի պետություն չի կարող ապահովագրված լինել: Ավելին՝ մենք ունենք ներքին ու արտաքին բնույթի «ավանդական»(հատկապես տնտեսական բնույթի) վտանգների մի՝ բավական մեծ զամբյուղ, որի առկայութան պարագայում պետության և հասարակության դիրքերի թուլացումը կարող է ճակատագրական լինել, ուստի անվտանգության բոլոր ոլորտներում փոփոխություններն ու արդիականացումը օրակարգի հարց են:

Եթե վերոնշյալ իրողությունները տեղայնացնենք ՀՀ-ի վրա, ապա պատկերը հուսադրող չի լինի: ՀՆԱ-ի ու արտահանման նվազման, մանր/միջին բիզնեսի ծավալների կրճատման, դեմոգրաֆիկ խնդիրների առկայության, արտաքին պարտքի ավելացման, պետության ֆինանսական պահուստների ու բնակչության գնողունակության նվազման, աղքատության ավելացման ու էլի մի շարք ցուցիչների անմխիթար վիճակը, որ պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, պետության տնտեսական անվտանգության շեմը տեղափոխում է լրջագույն ռիսկերի դաշտ: Վերոնշյալ իրողություններն առավել դեստրուկտիվ ազդեցություն են ձեռք բերում, երբ հաշվի ենք առնում, որ ՀՀ-ն պատերազմի մեջ գտնվող երկիր է: Նման պարագայում պետությունը պետք է իր մեջ ուժ ու կամք, ինչպես նաև անհրաժեշտ խոհեմություն գտնի գնալու արմատական ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ քաղաքականության: Եթե վաղը իրավիճակը ռեգիոնում փոփոխվեց, ի հայտ եկան լայնածավալ համակարգային վտանգներ, որոնք ծայրահեղ լարում կամ ռեսուրսների կենտրոնացում են պահանջում, մենք կարող ենք ուղղակի այդ ռեսուրսներն այլևս չունենալ: Իսկ մեզ «կյուրոսյան» հաղթանակներ պետք չեն, քանի որ դրանք երկիրը(կամ այն, ինչ երկրից մնում է) մի քանի տասնամյակ ետ գցում: Ուստի այսօր արդեն գործողությունների նման սցենարների պատրաստ չլինելը կարող է ճակատագրական լինել:

Այս պարագայում մեղավորներ փնտրել պետք չի, քանզի պետության գոյության տարբեր շրջափուլերում լրջագույն թերացումներ բոլորն են արձանագրել՝ պետական իշխանություն, չինովնիկ, ընդդիմադիր և հասարակական գործիչներ, քաղաքացի: Խնդիրը ռեսուրսների՝ իրավիճակին համապատասխան կառավարման ու փոփոխվելու համար բավարար քաղաքական կամքի դրսևորուլու մեջ է: Ի դեպ, փոփոխվելու ճանապարհ պետք է ընտրի ոչ միայն իշխանությունը կամ ընդդիմությունը, այլ հատկապես քաղաքացին: Առկա իրավիճակը իշխանության ձեռքբերման կամ նրա փոխանցման տիրույթի հարց չէ, այլ պետական-հասարակական անվտանգ ու հեռանկարային օրակարգի շարունակականության ապահովման հիմնախնդիր, ուր բացառապես պետական շահից բխող ներհասարակական կոնսեսուս պետք է ապահովել: 
Նման պայմաններում առկա տնտեսակառավարչական մարտահրավերները պետության համար ադեկվատ օգտագործելու հանգամանքն է, որ կարող է մեզ համար՝ հատկապես ռազմաքաղաքական առումով պաշտպանվածության իրավիճակ ստեղծել: Քանզի հակառակ պարագայում հնարավոր ռազմ. իրավիճակի սրման դեպքում կորուստները կարող են շատ մեծ լինել:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри