Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մոլոտովի կոկտե՞յլ», թե՞ «կոկտեյլ Մոլոտովի համար»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Բոցավառվող հեղուկով հասարակ տարա«նռնակը» կոչվում է «Մոլոտովի կոկտեյլ», այն օգտագործել են ԽՍՀՄ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և կոչել ԽՍՀՄ-ի այն ժամանակվա արտգործնախարար Մոլոտովի անունով, որն էլ հենց մտածել ու առաջարկել է այդպիսի զենք օգտագործել: Ընդ որում, անգամ աշխարհի այլ երկրներում են այդ զինատեսակը կոչում «Մոլոտովի կոկտեյլ»:

Իրականում դա այդպես չէ:

Մոլոտովը եղել է արտգործնախարար և ոչ մի առնչություն չունի այդ «նռնակի» հետ: Բանն այն է, որ սկզբից ոչ թե խորհրդային բանակն է այն օգտագործել, այլ հակառակը՝ այն օգտագործվել է խորհրդային զինվորների և տանկերի դեմ 1939 թվականի խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ: Ֆինները այդ բոցավառվող նռնակը կոչում էին «Մոլոտովի համար կոկտեյլ», քանի որ հենց Մոլոտովն էր վարում բանակցությունները ֆինների հետ: Այն ժամանակ Հելսինկին ռմբակոծվում էր խորհրդային ավիացիայի կողմից, և աշխարհի երկրները մեղադրում էին ԽՍՀՄ-ին: Ի պատասխան դրան՝ արտգործնախարար Մոլոտովը հայտարարել էր, որ խորհրդային ռմբակոծիչները ոչ թե ռումբեր են գցում քաղաքի վրա, այլ հաց՝ սոված ֆինների համար: Ֆիններն անմիջապես խորհրդային կասետային РРАБ-3 ռումբը (2.25 մետր երկարությամբ և 0.9 մետր տրամագծով 60 փոքր հրավառվող պարկուճներ պարունակող ռումբ) կոչեցին «Մոլոտովի հացաման», իսկ փոքր ռումբերը՝ «Մոլոտովի հացեր»: Նույն անալոգիայով, երբ ֆիններն սկսեցին օգտագործել Կորեայի կայազորի կապիտան Կուինտիննենի ստեղծած «վառվող շշերը»՝ այն վերանվանեցին «կոկտեյլ Մոլոտովի համար»: Կապված լրագրողի կողմից սխալ թարգմանության հետ՝ հետագայում անգլիացիները, փոխառելով անվանումը, դրանք սկսեցին կոչել «Մոլոտովի կոկտեյլ»: Ֆիննական «Մոլոտովի կոկտեյլները» պատրաստվում էին օղու գործարանում: Սկզբից դա սովորական բենզինով լցված շիշ էր՝ շշի բերանին ամրացված լաթի կտորով: Սակայն այս տեսքով այն էֆեկտիվ չէր, քանի որ վառվող շիշը ձեռքին զինվորը շատ նկատելի թիրախ էր, իսկ նպատակակետին նետվածը անգամ մեծ վնաս չէր հասցնում, քանի որ բենզինը անմիջապես ներքև էր հոսում և նպատակակետին քիչ վնասում: Կուինտիննենը հրավառ հեղուկի կպչողունակությունը ավելացնելու համար բենզինին մազութ խառնեց, իսկ լաթի կտորը փոխարինեց սովորական լուցկու երկու հատիկներով, որոնք վառվում էին մեկ րոպե: Հենց սա էլ անվանվեց «կոկտեյլ Մոլոտովի համար»:

Վառվող հեղուկներով լի տարողությունների օգտագործումը որպես զենք իրականում ավելի հին պատմություն ունի: Մոտավորապես նմանատիպ զենք օգտագործել են դեռևս հին հույները, և նրանց մոտ դա կոչվում էր «հունական կրակ»: Նման զենք օգտագործել են Կուբայում 1895 թվականին անկախության համար մղված պատերազմում: Անգամ հայտնի է օգտագործման կոնկրետ ամսաթիվը՝ 1895 թվականի հուլիսի 20: Այն ժամանակ կուբայական ապստամբները օղակել էին Բայրե բնակավայրում գտնվող իսպանական կայազորը և պահանջում էին հանձնվել, կամ հակառակ դեպքում կօգտագործեն իրենց «նոր գաղտնի զենքը», ինչը և իրականացրել են: Ռուսական Կայսրությունում 1915 թվականին ևս ստեղծվել են նմանատիպ զենքեր: Մոսկվայի թագավորական տեխնիկական ուսումնարանում ենթասպա Յուրևի կողմից ստեղծվել է «վառվող ռումբ»՝ նախատեսված ինքնաթիռներից հակառակորդին ռմբակոծելու համար: Անգամ արտադրվել է որոշակի խմբաքանակ և ուղարկվել զորքերին, բայց դրանց օգտագործումը արդյունավետ չի եղել, քանի որ հողի վրա ընկած շշերը հաճախ չէին էլ ջարդվում: 1936 թվականի իսպանական պատերազմի ժամանակ էլ են օգտագործվել վառվող հեղուկով լի շշեր: Իսպանական նացիոնալիստները այդ շշերը օգտագործում էին հանրապետական բանակի Т-26 և БТ-7 տանկերի դեմ և շատ արդյունավետ: Նմանապես Խալխին Գյոլում և Խասան լճի մոտ խորհրդային տանկերի դեմ նմանատիպ զենք են օգտագործել ճապոնացիները: Նրանք անգամ հետևակի կազմում ունեին 10-12 զինվորներից կազմված հատուկ դասակներ, որոնք զինված էին վառվող հեղուկով լի շշերով: 

Նշենք, որ վառվող հեղուկով լի շշեր օգտագործվել են ոչ միայն մոտակա մարտ վարելու ժամանակ, որպես նռնակ և ռումբ: 1941 թվականին նման շշեր օգտագործվել են նաև որպես ականներ: Այս դեպքում սակրավորները ստեղծում էին ոչ թե «ականապատ դաշտ», այլ «շշապատ դաշտ», ընդ որում՝ մեկ դաշտի ստեղծման համար օգտագործում էին մինչև 70 000 շիշ: Հաճախ ստեղծվում էին խառը՝ «ականա-շշային դաշտեր»: Որոշ դեպքերում ականապատման այս եղանակը օգուտ էր տալիս՝ վառվում էին հակառակորդի տանկերը և զինտեխնիկան: Բացի այդ, գրոհող հետևակի դեմ օգտավետ էին «ականաֆուգասային» ծուղակները: Ստեղծվում էր փոս, որտեղ տեղադրվում էր վառվող հեղուկով լի 20 շիշ և պայթուցիչ, որը գործարկվում էր հակառակորդի հետևակի մոտենալու ժամանակ: «Ականաֆուգասը» բոցավառվելիս 8 մետր բարձրությամբ կրակ էր առաջացնում և այրում 300 քառակուսի մետր տարածք:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами