Ավարտվել է մարմնամարզության երիտասարդական առաջնությունը
СПОРТԵրևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպորցում ավարտվեց Հայաստանի սպորտային մարզմնամարզության երիտասարդական առաջնությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Բազմամարտում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ավետիսյանը (77.162 միավոր): Ազատ վարժությունում հաղթող է դարձել Գագիկ Խաչիկյանը: Նժույգ թափեր վարժությունում Հայաստանի չեմպիոն է դարձել Հայկ Նազարյանը: Օղակների վարժությունում և հենացատկում ոսկե մեդալը նվաճել է Արթուր Ավետիսյանը: Զուգափայտերի վարժությունում հաղթող է ճանաչվել Էրիկ Բաղդասարյանը: Պտտաձողի վարժությունում Հայաստանի առաջնության լավագույն արդյունքը ցուցադրել է Ժորա Սմբատյանը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց երիտասարդական առաջնության բազմամարտի չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (46.15 միավոր)։ Առանձին գործիքների վարժություններում հաղթողներ են ճանաչվել Աննա Գրիգորյանը (հենացատկ և զուգափայտ), Ելենա Հայկազնունին (հավասարակշռության գերան) և Գայանե Սիրականյանը (ազատ վարժություններ):
Մարզմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 17-18-ը Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպորցում: Առաջնությանը մասնակցել է ավելի քան 40 մարմնամարզիկ: