Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗ 5212 և ВАЗ 21124 ավտոմեքենաները. կան վիրավորներ. Shamshyan.com
ОБЩЕСТВОՄայիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7.5-րդ կմ հատվածում բախվել են Չկալովկա գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած ГАЗ 5212 մակնիշի 34 FՍ 286 համարանիշի և Երանոս գյուղի բնակիչ, 25-ամյա Սերոբ Ղազարյանի վարած ВАЗ 21124 մակնիշի 34 SՏ 552 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Ղազարյանը և նրա ուղևոր, համագյուղացի, 25-ամյա Գագիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



