Ամեն ինչ կտամ Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար. Մեսսի
СПОРТ«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելու մեծ ցանկություն ունի:
-Ամեն ինչ կտամ Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Մենք հիանալի ենք անցկացրել Աշխարհի առաջնությունը և արժանի ենք հաջողության: Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթանակը լավ կանդրադառնա հաջորդ Մունդիալի որակավորման փուլում մեր ելույթների վրա: Սա կարևոր է ոչ միայն ինձ և թիմակիցներիս համար, այլև մարզչի, երկրի: Երկրպագուները ցանկանում են, որ մենք հաջողության հասնենք,-Մեսսիի խոսքերը փոխանցել է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Արգենտինան ոչ-ոքի (2:2) է խաղացել Պարագվայի հետ, ապա նվազագույն հաշվով հաղթել է Ուրուգվային, իսկ վերջին տուրում Խերարդո Մարտինոյի թիմը մրցելու է Ճամայկայի հետ: