Անառողջ սնունդը, օրվա ոչ ճիշտ ռեժիմը, ֆիզիկական ակտիվության բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում են ենթամաշկային ճարպային կուտակումների ավելացմանը:
Դա հղի է ոչ միայն արտաքինի հետ կապված բարդույթներով, այլև զգալի վնաս է հասցնում առողջությանը: Ներկայացնում ենք 2 շաբաթում նիհարելու համար տնային արդյունավետ միջոց:
Ինչպես նիհարել երկու շաբաթում
Բաղադրիչները՝ 200 մլ խնձորի քացախ, 3 չորացրած թուզ
Պատրաստումը՝ 1. Ատամի փայտիկով ծակիր թզի չոր պտուղները և դրանք դիր փակվող տարայի մեջ: 2. Չրերի վրա խնձորի քացախ լցրու և թող գիշերը թրմվի:
3. Հաջորդ օրը առավոտից սեղմելով հանիր թզերի հեղուկը և կեր, իսկ երեկոյան մնացած քացախի մեջ 3 նոր պտուղ դիր:
Նշված քանակությամբ քացախը պետք է 1 շաբաթ բավականացնի: 8-րդ օրը միջոցի թարմ չափաբաժին պատրաստիր՝ ևս 200 մլ խնձորի քացախ լցնելով: Բուժման կուրսը շարունակիր վերը նշված սխեմայով ևս 7 օր:
Այս միջոցի շնորհիվ ոչ միայն կարագացնես նյութափոխանակությունը և կմաքրես օրգանիզմդ, այլև անհրաժեշտ քանակի վիտամիններ կստանաս: