Շատ զույգեր հարսանիքից առաջ ամենայն մանրամասնությամբ ծրագրում են իրենց կյանքի ամենակարևոր օրը:
Ամեն ինչ պետք է իդեալական լինի:
Այսպես են մտածել նաև Նիլը և Թրիշան, որոնց մասին կպատմի EnterTrain-ը:
Սակայն եկեղեցում նրանց ամուսնանալու պահին դահլիճից մի ձայն է լսվել…
Պարզվում է՝ դա եղել է անակնկալ, որը պատրաստել էին հյուրերը:
Նրանք մեկը մյուսի հետևից վեր են կացել տեղից և երգել «Մեծն Աստված»:
Անակնկալն այնքան հուզիչ է, որ Թրիշան չի կարողացել զսպել արցունքները:
Ավելին՝ այդ ֆլեշմոբից հետո նա որոշ ժամանակ չի կարողացել ուշքի գալ: