Հնդկարմավի պտուղները (Тамаринд) լայնորեն օգտագործվում են ավանդական խոհանոցում:
Այն նաև շատ համեղ է, յուրահատուկ համ ունի:
Այս միրգը նաև մեծաթիվ առավելություններ ունի առողջության համար:
EnterTrain-ը ներկայացնում է հնդկարմավի պտուղների առավելությունները՝
Հոդացավ և շարակցական հյուսվածքի բորբոքում
Այս մրգի ադյունավետ հակաբորբոքային հատկությունները մեղմացնում են ցավը և ամրացնում են շարակցական հյուսվածքները, իսկ դրա հզոր հակաբակտերիալ հատկությունները պաշտպանում են ցանկացած վարակից:
Լավացնում է տեսողությունը
Այս հզոր պտուղը հարուստ է վիտամին А-ով, որը նպաստում է տեսողության լավացմանը: Այն նաև նվազեցնում է ցանցաթաղանթի դեգեներացիայի ռիսկը:
Բուժում է մազաթափությունը
Այս մրգի մի կտոր եփեք ջրում մինչև փափկի, հետո սեղմեք այնպես, որ հեղուկ ստացվի: Այն քսեք գլխամաշկին և թողեք մեկ ժամ: Վերջում մազերը ողողեք ինչպես սովորաբար:
Բուժում է դիաբետը
Հնդկարմավը կարող է փոխել շաքարի պարունակությունն արյան մեջ և բուժել դիաբետը: Հնդկարմավի մածուկ գնեք և այն խառնեք որոշ այլ բույսերի հետ՝ դիաբետը կանխելու համար:
Բուժում է սիրտը
Մեծաթիվ կենսականորեն կարևոր հանքանյութերով ու վիտամիններով, այդ թվում՝ կալիումով հարուստ հնդկարմավը չափազանց կարևոր է սրտանոթային համակարգի համար: Դրանում պարունակվող մեծ քանակությամբ բջջանյութն ազդում է խոլեստերինի մակարդակի վրա և պայքարում է ազատ ռադիկալների դեմ: Ահա, թե ինչու է այն երկար տարիներ օգտագործվում որպես սրտի շատ հիվանդությունների բնական բուժիչ միջոց: