Եթե մշտական հոգնածություն, սթրես եք զգում, անքնություն ունեք, հնարավոր է՝ ձեր օրգանիզմում մագնեզիումի պակաս կա:
Լարվածությունը, դյուրագրգռությունը և մարմնի մասերի փխրունությունը մագնեզիումի պակասի նշան են, քանի որ այն պատասխանատու է ավելի քան 300 ֆերմենտատիվ ռեակցիայի համար և առկա է օրգանիզմի բոլոր հյուսվածքներում, հատկապես ոսկորներում, մկաններում և գլխուղեղում:
Մագնեզիումը կարող է օգնել վերահսկել անհանգստությունը և լավացնել քունը, քանի որ բջիջներին օգնում է էներգիա արտադրել, կայունացնել մեմբրանները և օրգանիզմին օգնում է թուլացնել մկանները:
EnterTrain-ը ներկայացնում է ախտանիշեր, որոնք կարող են խսել օրգանիզմում մագնեզիումի պակասի մասին՝
- Դյուրագրգռություն
- Աուտիզմ
- Անքնություն
- Անհանգստություն
- Զգայնություն բարձր աղմուկի նկատմամբ
- Գլխացավեր
- Միգրեն
- Մկանային դող կամ սպազմ
- Մկանային ցավ
- Ստենոկարդիա
- Տախիկարդիա
- Քրոնիկական հոգնածություն
- Ստամոքսի քաղցկեղ
- Ֆիբրոմիալգիա
- Ասթմա
- Արյան բարձր ճնշում
- Երիկամներում քարեր
- Ճարպակալում
- Դիաբետ
- Բորբոքված աղիների համախտանիշ
- Օստեոպորոզ
- Դաշտանային ծանր դող
- Կուլ տալու դժվարություն
- Մշտական այրոց
Խորհուրդ է տրվում օրական 310-320 մգ մագնեզիում ընդունել կանանց և 400-420 մգ՝ տղամարդկանց:
Ինչպես դադարեցնել մագնեզիումի կորուստը՝
Աշխատեք նվազեցնել սուրճի, գազավորված ըմպելիքների, աղի, շաքարավազի և ալկոհոլի ընդունումը
Հիպերտոնիայի բուժման համար որոշ միջոցներ մագնեիզիումի կորուստ են առաջացնում, խորհրդակցեք բժշկի հետ
Սննդի միջոցով ինչպե՞ս վերականգնել մագնեզիումի պակասը՝
Ավելացրեք մագնեզիումով հարուստ մթերքներ՝ նուշ, քեշյու, հնդկացորեն, բրազիլական ընկույզ, անտառային ընկույզ, եգիպտացորեն, ընկուզեղեն, ցորեն, բրինձ, թուզ, խուրմա, կաղամբ, ծովախեցգետին, ավոկադո, մաղադանոս, սխտոր և օրգանական աղ
Ինչպես ընդունել մագնեզիում պարունակող հավելումներ՝
Մագնեզիումի հավելումներ չընդունեք առանց բժշկի հետ խորհրդակցելու: