Շունը ոչ միայն մարդու ընկերն է,այլև պաշտպանն ու օգնականը:
Սա իսկապես ասված է այն շների մասին,որոնք օգնում են ոստիկաններին կատարել իրենց աշխատանքը:Մարդիկ անցնում են թոշակի,սակայն ինչ է լինում այն շների հետ,որոնք արդեն ծերացել:
Լինում են դեպքեր,երբ բարեսիրտ ոստիկանները վերցնում են շներին և պահում նրանց,սակայն լինում են նաև դեպքեր,որբ շներին ստիպված են լինում քնեցնել:
Այս տղամարդն իսկապես շատ էր կապվել այս շների հետ:Երբ նա անցավ թոշակի,նրան հանգիստ չէր տալիս այն միտքը,թե ինչ է լինելու շների հետ:
Նա շատ լավ հասկանում էր,որ երբ շները ծերանան,համակարգն արդեն չի կարողանա պահել նրանց:Շներին կամ պետք է ուղարկեին կենդանիների հավաքատեղի կամ էլ քնեցնեին:
Հավաքելով բավարար գումար/150.000$/`Բային հաջողվեց կառուցել իր սեփական կենդանիների հավաքատեղին:Նա այնտեղ հավաքում էր բոլոր այն շների,որոնք արդեն ծերացել էին ծառայության համար:
Նրան այս քայլին դրդել էր իր «գործընկերներից» մեկը`Սոնյան:Սոնայն լուրջ հիվանդ էր,և ոստիկանությունն այլևս չէր կարող պահել նրան:Շանը պատրաստվում էին քնեցնել:Հենց այդ ժամանակ Բայը որոշեց վերցնել Սոնյային և բուժել նրան:Սոնյան բուժվեց և դարձավ Բայի մեծ ընտանիքի մի մասնիկը:
Այժմ`թոշակի անցնելուց հետո,այս ծերացած շներին պահելը նրա միակ առաքելությունն է:Նա նրանց կերակրում է,վարժեցնում է, սիրում է:Շներն իրենց կրկին երիտասարդ են զգում:Նրանց համար շատ կարևոր է հասկանալ,որ ինչ-որ մեկն ունի իրենց կարիքը: