Մաշկի խնամքի համար ամենամատչելի միջոցներից է հանդիսանում սոդան: Սոդան օժտված է հակասնկային, մաքրող, ախտահանող, հակաբորբոքային, վերականգնող, փափկեցնող հատկությամբ:
Սոդայով վաննաները համարվում են օգտակար կոսմետոլոգիական և բժշկական պրոցեդուրա: Իր հատկությունների շնորհիվ այն բարերար ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի և մաշկի վրա:
Նախ, սոդայով վաննաները ունեն հակասնկային ազդեցություն: Բացի այդ, սոդան ունի հակաբորբոքային ազդեցություն: Սոդայով վաննաները բուժում են ոտնաթաթերի ճաքերը, հարթեցնում են մաշկը, այդ վաննաների շնորհիվ կարելի է ազատվել ոտքերի տհաճ հոտից:
Սոդայով վաննաները փափկեցնում են ոտնաթաթի մաշկը, օգնում են ազատվել կոշտուկներից:
Սոդայով վաննաները հանում են ոտքերի և ցավը և հանգստացնում են ոտքերը աշխատանքային օրվանից հետո:
Ոտքերը պահել սոդայով վաննայի մեջ 15-20 րոպե: Ավել խորհուրդ չի տրվում, որովհետև կարող է խախտվել ոտքերի рН բալանսը: