Սխտորը առկա է գրեթե աշխարհի բոլոր ազգերի խոհանոցներում,բացի այն ,որ այն ունի հրաշալի համ ու հոտ, այն նաև բավականին օգտակար է զանազան հիվանդությունների բուժման համար։ Երբ հարցը վերաբերեւմ է սրտի առողջությանը, սխտորն օգնում է իջեցնել բարձր ճնշումը ,վատ խոլեստերինը, կանխում է սրտի կաթվածը։ Սխտորը նաև օգնում է ամրեցնել իմունային համակարգը և ազատում է տոքսիններից։
Ինչպես օգտագործել սխտորը
Լավ կլինի սխտորն ուտեք հենց հում վիճակում , քանի որ նրա գլխավոր բաղադրիչ ալիցինը վերանում է տաքացնելու դեպքում։
Մաքրեք սխտորի մի պճեղը և կերեք ուտելուց 15 րեպե առաջ, կարևոր է սոված փորին , քանի որ լիքը ստամքսի դեպքում ձեր օրգանիզմի համար դժվար կլինի քաշել նրա բոլոր օգտակար բաղադրիչները։ Ձեր առօրյա սննդակարգում սխտորի օգտագործման տարատեսակ ձևերից մեկը ,այն մեղրի հետ խառնելն է.
Վերցրեք 2-3 պճեղ սխտոր և մանրացրեք, խառնեք մի գդալ մեղրին ։Կերեք այս խառնուրդը մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր և դուք ձեզ կզգաք ավելի առույգ, էներգիայով լի և առողջ։