Մեզի գույնն ու հոտը պատմում են այն մասին, թե որքանով եք ճիշտ սնվում, կամ, թե որքանով եք առողջ ապրելակերպ վարում:
Մեզը 95 տոկոս բաղկացած է ջրից, և 5 տոկոսայլ նյութերից:
Այսպես, եթե մեզը ունի հետևյալ գույնը.
Թափանցիկ
Սա խոսում է այն մասին, որ դուք չափից շատ եք ջուր օգտագործում, ինչն էլ մաքրում տանում է օրգանիզմին պիտանի նյութերը: Սրա ետևանքով հնարավոր են արյան շրջանառության հետ խնդիրներ:
Թափանցիկ դեղին
Այսպիսին է առողջ մարդու մեզը, ով խմում է բավարար քանակությամբ ջուր:
Դեղին
Այս գույնի մեզ ունեցող մարդիկ ևս համարվում են առողջ: Նրանց օրգանիզմում ամեն բան կարգին է:
Մուգ դեղին
Մուգ դեղին մեզը խոսում է օրգանիզմում ջրի պակասի մասին: Աշխատեք ավելի շատ ջուր օգտագործել և կնկատեք, թե ինչպես է փոխվում մեզի գույնը:
Մեղրագույն
Սա խոսում է չափից դուրս ջրազրկման մասին:
Կարմիր գույն
Սա կարող է խոսել ինֆեկցիայի, անգամ միզասեռական օրգանների ուռուցքի մասին:
Կապույտ
Սա հիմնականում լինում է սննդի ներկերի կամ դեղերի հետևանքով, ինչպես նաև կարող է խոսել նյութափոխանակության եզակի խանգարման մասին խոսել: Դիմեք բժիշկի:
Մուգ շագանակագույն կամ սև
Սա կարող է լինել դեղերի, ալոեի ընդունման կամ հատիկավորներ ուտելու հետևանքով:
Սակայն սա կարող է խոսել լուրջ թունավորման մասին, և պետք է դիմել բժիշկի: