Ավելի մաքուր մաշկ
Մեղրը հզոր հակաօքսիդանտ է, ինչը նշանակում է, որ դրա կանոնավոր օգտագործումը կմաքրի ձեր օրգանիզմը տոքսիններից: Ի հավելումն, դրա հակաբակտերիալ կարողությունները նկատելի կերպով կբարելավեն ձեր մաշկի որակը:
Քաշի կորուստ
Եթե դուք հետևում եք ձեր քաշին, ապա բժիշկները խորհուրդ են տալիս բացառել շաքարի ամեն տեսակ կիրառումը, բայց ոչ մեղրի: Սա այն պատճառով է, որ մեղրի մեջ պարունակվող շաքարն այլ կառուցված ունի: Մեղրն արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում քաշի կորստին:
Խոլեստերինի մակարդակի իջեցում
Մեղրը բացարձակ խոլեստերին չի պարունակում: Հակառակը, այն նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը:
Ավելի ամուր սիրտ
Հետազոտությունները ցույց են տվել, որ մեղրում պարունակվող հակաօքսիդանտները կանխում են զարկերակների և երակների խցանումը: Մի քանի գդալ մեղրով պատրաստված մեղրաջուրը հրաշալի տարբերակ է՝ սիրտն ամրացնելու համար:
Լավ հիշողություն
Մեղրն օգնում է պայքարել սթրեսի դեմ, ամրացնել բջիջներ պաշտպանիչ համակարգը և որպես հետևանք՝ լավացնել հիշողությունը: Բացի այդ, մեղրում պարունակվող կալցիումը հեշտ յուրացվում է ուղեղի կողմից:
Մեղրում պարունակվող շաքարը բարձրացնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը, որն էլ արտադրում է սերոտոնին: Սերոտոնինը հետո վերափոխվում է մելատոնինի, հորմոն, որ ապահովում է որակյալ քունը:
Առողջ ստամոքս
Մեղրը ուժեղ անտիսեպտիկ է, խորհուրդ է տրվում ուտել մեկ գդալ մեղր դատարկ ստամոքսին: Սա կօգնի կանխարգելել աղեստամոքսային տրակտի շատ հիվանդություններ:
Հանգիստ նյարդային համակարգ
Կարող է տարօրինակ հնչել, բայց փաստը մնում է փաստ: Մեղրն օգնում է հանգստացնել նյարդերը և թեթևացնել հոգնածության զգացումը: Մեղրում պարունակվող գլյուկոզան շատ կարևոր է նյարդային բջիջների աշխատանքի համար: