EnterTrain-ը ներկայացնում է հրաշալի դիետա՝ «48 ժամ»: Դրա միջոցով ընդամենը 2 օրում կնիհարեք 3 կիլոգրամով:
Խորհուրդ ենք տալիս սննդակարգում ներառել լոլիկ, հատիկավոր բույսեր և կանաչ բանջարեղեն, դրանք կարագացնեն օրգանիզմի մաքրումը: Կարևոր է նաև շատ ջուր խմելը, որպեսզի օրգանիզմը լիարժեք դուրս բերի տոքսինները: Դիետայի հիմնական բաղադրիչը մաքրող օշարակն է: Այն օգտագործեք քնելուց առաջ, և արդյունքը չի ստիպի սպասել:
Մաքրող օշարակի պատրաստումը՝
Բլենդերով լավ խառնեք 1 բաժակ ջուր, 2 ճ. գ. կիտրոնի հյութ, 1 թ. գ. մեղր, 1 թ. գ. կայենյան պղպեղ և 1 թ. գ. աղացած կոճապղպեղ: Պատրաստ է:
Արագ նիհարելու համար պետք է արագացնել մարսողությունը, ինչի համար խորհուրդ ենք տալիս այս հյութը խմել՝
Բլենդերով լավ խառնեք 6 ճ. գ. կիտրոնի հյութ, 2 լոլիկ, 4 պճեղ սխտոր, 2 բաժակ ջուր և 6 կտոր սառույց: Խմեք 1 բաժակ նախաճաշից 5 րոպե առաջ:
Դիետայի 2 օրերին աշխատեք խմել միայն կանաչ թեյ առանց շաքարավազի: Կարելի է ուտել միայն բանջարեղեն՝ բացի կարտոֆիլից և քիչ քանակությամբ հատիկավոր բույսեր: