Տարիքի հետ բջիջներում կուտակվող տոքսինները թունավորում են օրգանիզմը, առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ այդպիսով մոտեցնելով ծերությունը:
Սա թույլ չտալու համար անհրաժեշտ է պարբերաբար հակաթունավորման միջոցներ ձեռնարկել:
Այդ նպատակով սողացող սեզից լավ միջոց չկա:
EnterTrain-ը ներկայացնում է սեզի բուժիչ հատկությունները:
Սեզը պարունակում է ավելի քան 100 կենսականորեն կաևոր տարր, անփոխարինելի ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ, կարևոր ֆերմենտներ:
Սեզը մոտ 70%-ով բաղկացած է քլորոֆիլից, ինչն օրգանիզմից արդյունավետորեն վերացնում է տոքսինները և ծանր մետաղները, մեծացնում է արյան կարմիր բջիջների թիվը, արագացնում է նութափոխանակությունը, արյունը հագեցնում է թթվածնով, գրեթե նորից վերսկսում է բոլոր համակարգերի աշխատանքը:
Մաքրման նպատակով ժողովրդական բժշկության մեջ ընդունված է օգտագործել սեզի հյութը:
Դրա պատրաստման համար թարմ ցողուններն անհրաժեշտ է լավ լվալ, վրան եռման ջուր լցնելով խաշել և անցկացնել մսաղացով:
Ստացված զանգվածը պետք է բացել ջրով 1:1 հարաբերակցությամբ, հեղուկը քամել և եռացնել 3-5 րոպե:
Երկարատև պահպանման համար եռացրած հյութի մեջ պետք է նույնքան օղի ավելացնել և խցանով փակել:
Միջոցը խորհուրդ ենք տալիս խմել 30-ական մլ ուտելուց 30 րոպե առաջ 2-3 ամիս:
Հետո պետք է նույնքան ժամանակով դադար տալ:
Սեզով ըմպելիքը գործնականում հակացուցումներ չունի, այն չի կարելի օգտագործել միայն երեխաներին, հղիներին և դրանից ալերգիա ունեցողներին: