Ավստրալիայում դեղահաբեր են պատրաստել շոկոլադից
МЕЖДУНАРОДНОЕԱվստրալացի գիտնականները նորզելանդացի գործընկերների հետ համատեղ նոր հաբերի կլինիկական փորձարկումներ են կատարում, որոնք կպատրաստվեն շոկոլադի հավելմամբ: Այդ մասին, հաղորդել Է Նոր Զելանդիայի The New Zealand Herald թերթը:
Անզգայացումից առաջ կակաոյի ունդեր կիրառելու գաղափարը տեղացի բժիշկների մտքով անցել Է, երբ նրանց առջեւ ծառացել Է այդ բուժընթացի իրականացման խնդիրը պատանի հիվանդների վիրահատության ժամանակ: Բանն այն Է, որ միդոզալամի՝ այն նյութի հիման վրա բժշկական պատրաստուկը, որը վիրահատությունից առաջ օգտագործվում Է տագնապի զգացումը վերացնելու նպատակով, այնքան տհաճ համ ունի, որ շատ երեխաներ պարզապես հրաժարվում են այն ընդունելուց:
Ծրագրի համակարգողներից մեկի՝ պրոֆեսոր Բրիտա Ռեգլի ֆոն Ունգեռն Շտեռնբերգի խոսքով՝ «միդոզալամից եւ շոկոլադից մշակվող նոր փոքրիկ հաբերը կարող են «քաղցրացնել» երեխաների համար տհաճ բուժընթացն՝ առանց հիմնական գործող նյութի կլինիկական արդյունավետության կորստի», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



