Ինչպի՞սի սեր է սպասում ամռանը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի
ЛАЙФԽոյ
Դուք խիզախ, ռիսկային, բռնկուն և կրքոտ մարդ եք: Սակայն դուք միանգամից չեք սիրահարվում, բայց եթե դա տեղի է ունենում, դուք ամուր կառչում եք Ձեր ընտրյալից և պայքարում եք նրանց համար, ում հանդեպ դուք անտարբեր չեք: Դուք կպաշտպանեք սիրելի մարդուն և այս կյանքում կլինեք նրա համար պահապան հրեշտակ։
Ցուլ
Դուք, հնարավոր է, դեռևս չեք սիրել ինքներդ Ձեզ, բայց միևնույն է արժանի եք, որպեսզի Ձեզ սիրեն: Թույլ մի տվեք անվստահությանը, որպեսզի նվազեցնի Ձեր պահանջները զուգընկերոջ հարցում: Թույլ չտաք Ձեր կասկածներին կանգնեցնել Ձեզ սիրո որոնումներում: Կգա ժամանակ, երբ կհանդիպեք այն մարդուն, ում համար ամբողջ աշխարհում գոյություն չի ունենա ոչ մի մարդ, բացի Ձեզանից՝ դուք դրան միանշանակ արժանի եք:
Երկվորյակ
Դուք ունեք վատ սովորություն՝ համաձայնվել նվազագույնին, քան արժանի եք: Դուք գտնում եք, որ ավելի լավ է ունենալ փոքրիկ զգացմունքներ և կապվել ինչ-որ մեկի հետ, քան ընդհանրապես ոչինչ: Սակայն դուք շատ ավելիին եք արժանի: Դուք ունակ եք դառնալ Տիեզերքի կենտրոնը «Ձեր մարդու» համար, ով կանի ամեն հնարավորը, որպեսզի դուք լինեք երջանիկ:
Խեցգետին
Դուք ռոմանտիկ մարդ եք: Ձեր սիրտը միլիոնավոր անգամ լայն է և խորը, քան այլ մարդկանց մոտ: Եթե հարկ լինի, դուք Ձեզ կզոհաբերեք հանուն սիրելի մարդու: Դուք կանցնեք կրակի, ջրի և պղնձե խողովակների միջով՝ հանուն սիրելիի: Ժամանակն է եկել այս ամենի համար ստանալ Ձեր պարգևը: Դուք արժան եք ստանալ նույնքան, որքան ինքնազոհ կերպով տալիս եք այլ մարդուն։
Առյուծ
Դուք՝ նախանձելի ձեռքբերում եք, և դուք այդ մասին գիտեք: Մյուսներին անչափ բարձր չափորոշիչներ եք տալիս: Դուք չեք բավարարվի, եթե մարդը Ձեզ հետ հարաբերություններում Ձեր սպասումների կեսից քիչ ջանք թափի: Դուք համբերատար կսպասեք զուգընկերոջը, ով կլինի արժանի, որ նրա վրա ժամանակ ծախսեք:
Շարունակությունը՝ այստեղ: