Նա շատ կնամեծար մարդ է. Քեթրին Մանասյանն՝ ընտանեկան կյանքի և եթերային դադարի մասին
ЛАЙФԵրեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է, ով հեռուստադիտողին հայտնի է տարբեր հեռուստասերիալներից եւ նախագծերից:
-Քեթրին, արդեն որքան ժամանակ է հեռուստաէկրաններին Ձեզ չենք տեսնում:Հետաքրքիր է՝ ի՞նչն է եթերային լռության պատճառը, առաջիկայում կշարունակվի՞թվացյալ դադարը, թե նոր հեռուստատեսային նախագծեր են սպասվում:
- Այո, վերջին մեկ տարուց ավելին, ինձ մոտ կարծես թե դադարի նման մի բան է, քանի որ մայրացա եւ հիմա մեծ ոգեւորությամբ մեծացնում եմ որդուս եւ վայելում եմ նրա առաջին քայլերը: Այսինքն՝ դադարս պայմանավորված է շատ հարգելի եւ հաճելի պատճառով: Թեպետ պետք է նշեմ, որ անգամ հղիության 8-րդ ամսում ես բեմում եմ եղել, իսկ հիմա փորձում եմ վերականգնել նախկին կազմվածքս, որպեսզի կարողանամ կրկին նկարահանվել ֆիլմերում: Այս պահին շարունակում եմ խաղալ թատրոնում, այսինքն դեռ փետրվար ամսից վերադարձել եմ թատերական գործունեությանս, իհարկե, դեռ շատ ներկայացումներում ներգրավված չեմ, քանի որ որդիս ընդամենը մեկ տարեկան եւ երկու ամսական է ու դեռ շատ ունի իմ կարիքը:
-Քեթրին, մի փոքր կպատմե՞ք, թե ինչ է այս շրջանում կատարվում Կամերայինթատրոնում:
- Այս շրջանում նոր ներկայացում ենք պատրաստում, որտեղ գլխավոր դերում եմ հանդես գալիս: Այն իրավիճակային կոմեդիա է: Այս ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասանները. պատրաստվում ենք այդ ներկայացման պրեմիերային: Բացի դրանից, այժմ այստեղ է գտնվում ամերիկահայ պոետ Սոնա Վանը, ում միջոցառումներին ես մշտապես մասնակցել եմ, վերջին օրերին կայացավ նրա հերթական գրական երեկոն, որը կրկին ես ներկայացրեցի:
Շարունակությունն այստեղ:



