Համարձակ հայ մոդելներ, որոնք պատրաստ են սեքսուալ կերպարներով կեցվածք ընդունել տեսախցիկների առջև
ЛАЙФPast.am
Ի տարբերություն համաշխարհային մոդելային ինդուստրիայի՝ մեր երկրում մոդելները բավականին «ավանդապաշտ են» ու փակ: Հաճախ, սակայն, այս կամ այն դրդապատճառով նրանք ստիպված են լինում դիմել համարձակ քայլերի՝ ամբողջությամբ կամ կիսով չափ մերկանալով: Ձեզ համար առանձնացրել ենք հայ մոդելներից այն համարձակներին, որոնք պատրաստ են սեքսուալ կերպարներով կեցվածք ընդունել տեսախցիկների առջև ու անգամ մերկանալ:
Լիլի Մորտո
Ինստագրամի ամենասկանդալային հայ մոդելը՝ Լիլի Մորտոն, երևի թե առաջինն էր, որ համաձայնվեց ամբողջովին մերկանալ տեսախցիկների առաջ: Լիլին հաճախ է սեքսուալ բնույթի լուսանկարներ հրապարակում ու չի վախենում ցույց տալ իր մարմինը` պարզաբանելով, որ դա գեղեցիկ է:
Անահիտ Հարությունյան
1.78 սմ հասակով 26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե համարձակության, այլ աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք: Անահիտի երազանքն է երբևէ հայտնվել «Vogue» ամսագրի շապիկին:
Գայանե Բաղդասարյան
Համարձակների շարքը շարունակում է հայազգի մոդել Գայանե Բաղդասարյանը: Անկեղծ լուսանկարների շնորհիվ նրա Instagram-ի էջը դիտումների քանակով ռեկորդակիր է:
Սեդա Սերոբյան
Սեդա Սերոբյանի մարմնի գրավչությունից խոսելու համար հասարակ բառերը շատ աղքատիկ կթվան: Նա ևս պատկանում է այն մոդելների շարքին, ովքեր կարծում են, որ անկեղծ լուսանկարները ոչ թե ազատության և համարձակության արդյունք են, այլ՝ մասնագիտական գործունեության բաղկացուցիչ մաս և պրոֆեսիոնալիզմի դրսևորում: Հայ մանեքենուհին գեղեցիկ կազմվածքի շնորհիվ բարձր հորիզոնականներ է գրավել նաեւ միջազգային մրցույթներում: Նշենք, որ հայ մանեքենուհին գեղեցիկ կազմվածքի շնորհիվ բարձր հորիզոնականներ է գրավել նաև միջազգային մրցույթներում:
Սյուզան Սեդրակյան
Գայթակղիչ, հմայիչ, սեքսուալ. այս հատկանիշներն ամբողջանում են մոդել Սյուզան Սեդրակյանի շուրջ: Առանց կաղապարների ապրող ու մտածող մոդելը ժամանակին բաց ֆոտոշարքերի սիրահար էր, սակայն, ինչպես երևում է, վերջին շրջանում նա բավականին քչացրել է 18+ բնույթի լուսանկարների թիվը:
Շարունակությունն ՝ այստեղ