Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վանաձորի քաղաքապետը սպառնացել է ազգականին՝ խլել ձեռքից բիզնեսն ու երթուղին

ОБЩЕСТВО

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետ՝ քաղաքապետի ազգական Վիկտոր Դարբինյանի՝ երկու տարի առաջ քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով պաշտոնից հեռանալուց հետո գործող քաղաքապետն ու նրա եղբայր Դարբինյանները մտադրվել են ազգականի ձեռքից վերցնել արդեն 10 տարի քաղաքի խոշոր՝ թիվ 1 երթուղու շահագործման իրավունքը: Այդ մասին Past.am-ի հետ զրույցում անձամբ Վիկտոր Դարբինյանը պատմեց, մանրամասնելով, որ քաղաքապետի ու նրա եղբոր գործողություններն իր նկատմամբ սկսվել են դեռ գարնանից:

Նախ երթուղին շահագործող իր կազմակերպության լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար փաստաթղթային հիմքեր են նախապատրաստել և գրություններ ուղարկել քաղաքապետարանի կողմից, որոնց ի պատասխան, ինքն էլ նախազգուշացրել է քաղաքապետին, որ վերջինս չարաշահում է իր պաշտոնական դիրքն ու օրենքով վերապահված լիազորություններն օգտագործում է անձնական խնդիրներ լուծելու համար: Իսկ դա քրեորեն պատժելի արարք է, որի համար ինքը կդիմի իրավապահներին: Քաղաքապետն ու նրա եղբայրը դիմել են այլ մեթոդի՝ իրենց շահավետ տարբերակով երթուղին ազգականից ինքնակամ ստանալու ակնկալիքով, իսկ մերժումից հետո արդեն անցել են ճնշումների ու սպառնալիքների՝ ընդհուպ մինչև որ կխլեն նրանից ամբողջ բիզնեսը՝ տաքսի ծառայությունով, շինություններով և այլն: «Իրենք ինձ կանչեցին իրենց մոտ և ասացին, որ այդ երթուղին պետք է լավ ձևով հանձնեմ իրենց, այսինքն՝ գրեմ մեքենաներով իրենց վրա: Ես հրաժարվեցի: Այդ խոսքերն ասողը քաղաքապետի եղբայրն էր: Գնացի քաղաքապետի մոտ, նույնը պնդեց: Հետո շանտաժներով, սպառնալիքներով, սպառնալիքները կապված են եղել երթուղու հետ, որ ինքնակամ հանձնեմ, միևնույնն է, պետք է վերցնեն: Դե ասում էին՝ միևնույնն է, քոնը պետք է չլինի, մենք այնպես կանենք մրցույթը չես անցնի, լավագույն դեպքում այլ մեքենաներ կդնենք, եթե չդնենք էլ, մրցույթդ չկայացած կանենք. մեր ձեռքին է, մենք ինչպես ուզենանք, կանենք, կհետաձգենք, որ հետո մեր ուզած տարբերակով լինի, մեր նպատակին հասնենք»,-ասում է Վիկտոր Դարբինյանը:

Փաստն այն է, որ երեկ կայացած Վանաձորի միկրոավտոբուսային երթուղիների մրցույթին քաղաքի 6 խոշոր երթուղիների համար հայտ ներկայացրած միևնույն՝ քաղաքապետի դատավոր որդու սանիկին պատկանող «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ի վերաբերյալ վերջին պահին կասկածելի պայմաններում արձանագրվել է, որ կազմակերպությունը 7-րդ հայտն է ներկայացրել նաև թիվ 1 երթուղու համար, որի մասին վերը խոսվում է Վիկտոր Դարբինյանի կողմից:

Մրցութային հանձնաժողովի նախագահ քաղաքապետ Սամվել Դարբինյանն իհարկե հերքում է մրցույթին իր երբեմնի ազգականին ամեն գնով երթուղու շահագործման հետագա իրավունքից զրկելու հանգամանքը՝ հավաստիացնելով, որ մրցույթն օբյեկտիվ է լինելու, ինչ խոսք, բացառում է նաև իր կամ իր ընտանիքի կապն ու առնչությունը քաղաքի գովազդային վահանակներն ու խոշոր երթուղիները շահագործող՝ նշված («Ռ և Հ Տրանս») կազմակերպության հետ, բայց նրա ազգականն այլ տեղեկություններ է հայտնում: ««Ռ և Հ Տրանսը» պատկանում է իրենց: Ի սկզբանե, երբ որ ինքը դարձավ քաղաքապետ, որից հետո քաղաքի երթուղիների մոտ 60 տոկոսը վերցրեց իրենց, կազմակեպությունը այդ ժամանակ բացեցին, տնօրենը նշանակված է քաղաքապետի որդու մանկության ընկերը, որի հետ նաև քավոր-սանիկ են, կապված են, գործընկեր են, որպեսզի չերևա, որ դա իրենց է պատկանում, ձևակերպել են Յուրի Համբարյանի անունով: Բայց փաստացի իրենց երթուղիներն են: Մյուս դիմումատուները հիմնականում իրենց հետ փոխկապակցված՝ կամ բարեկամ, կամ ընկեր, կամ իրենց ենթակա մարդիկ են: Շատ քիչ երթուղիներ կան, որ այլ մարդկանց են պատկանում, մեծերից մնում էի միայն ես»,-ասում է Վիկտոր Դարբինյանը:

Ի դեպ, նրա խոսքով, քաղաքապետի և նրա եղբոր կողմից ուղարկված բանագնացների թվում են եղել նույն «Ռ և Հ Տրանսի» տնօրեն Յուրի Համբարյանը և մրցութային հանձնաժողովի անդամ, քաղաքապետի քրոջ փեսա Էռնեստ Գևորգյանը, որոնք մրցութային հայտերի ներկայացումից առաջ փորձել են ստիպել Վիկտոր Դարբինյանին՝ իրենց թելադրած գնով «վաճառելու» երթուղու շահագործման իրավունքը:

շարունակելի...

Ադրինե Թորոսյան

Ucom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта