Թեստ․ ընտրեք թևնոցներից մեկը և իմացեք ձեր մասին ավելին
ЛАЙФԶարդերի ընտրությունը ևս վկայում է բնավորության առանձնահատկությունների մասին։ Sollys.ru-ն առաջարկում է թեստ․ ընտրեք թևնոցը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
#1 Լուրջ ամբիցիաներ ունեք, պատրաստ եք պայքարել ցանկությունների համար։ Նպատակասլացություն․ ահա ձեզ բնութագրող հիմնական հատկանիշը։
Կյանքում գլխավոր առաջնահերթությունը սեփական ցանկություններին ու նպատակներին հետևելն է։ Եթե ցանկանում եք որևէ բանի հասնել, պատրաստ եք հաջողության զոհասեղանին դնել գրեթե ցանկացած բան։ Երեխաների համար կարող եք տեղը դնել ցանկացածին։
#2 Ընկերները ձեր կյանքի ամենամեծ արժեքն են։ Ձեզ համար ընկերությունը պարզապես դատարկ խոսքեր չեն։ Միշտ պատրաստ եք օգնել ընկերներին, դժվար պահերին նրանց համար փրկօղակի դեր եք կատարում։ Մարդկանց չեք կշտամբում սեփական խնդիրներն ինքնուրույն լուծելու անկարողության համար, նորմալ եք համարում, երբ բարդ իրավիճակում հայտնված մարդն օգնություն է խնդրում։
#3 Ինքնավերահսկողությունն առաջնային է։ Բավական փակ մարդ եք, չեք սիրում բոլորի առաջ բացել հոգին։ Սովոր եք տարածություն պահպանել օտարների հետ շփման դեպքում, իսկ ձեզ հետ ընկերանալ ցանկացող յուրաքանչյուր մարդ պետք է արժանանա ձեր վստահությանը։
#4 Ձեր գլխավոր առավելություններն են ազնվությունը, հոգատարությունը, բաց լինելը։ Այն մարդկանցից եք, ովքեր չեն կարողանում ապրել՝ առանց շրջապատի մասին հոգ տանելու։ Բաց եք, անկեղծ։ Մտերիմներն ու պատահական ծանոթները ձեզ արևոտ մարդ են համարում։
#5 Պերֆեկցիոնիստ եք, սիրում եք, երբ ամեն բան իդեալական է։ Ձեր երազանքն է՝ կատարելություն ամեն ինչում։ Ինքնուրույն եք, ինքնաբավ մարդ, ով սովոր է հոգ տանել իր մասին՝ առանց օգնության։ Զգուշավոր եք, շրջահայաց․ հատկություններ, որոնք շատ են օգնում դժվար պահերին։ Հաճույքով բոլոր հոգսերը կդնեք տղամարդու ուսերին։