Չեմպիոնների լիգայի տարվա թիմը՝ ըստ ՈւԵՖԱ-ի
СПОРТ
Armsport-ը գրում է.
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի տարվա թիմը, որում ընդգրկել է 20 ֆուտբոլիստների։ Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի Twitter-յան պաշտոնական էջից։
Տարվա թիմը ունի հետևյալ տեսքը․ Ալիսոն, Տրենդ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ Վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն, Ջորջինյո Վեյնալդում, Սադիո Մանե (բոլորը՝ «Լիվերպուլ»), Մաթիաս դե Լիգտ, Ֆրենկի դե Յոնգ, Դավիդ Ներես, Հակիմ Զիեշ, Դուշան Տադիչ (բոլորը՝ «Այաքս»), Յան Վերտոնգեն, Մուսա Սիսոկո, Լուկաս Մոուրա («Տոտենհեմ»), Կևին դե Բրույնե, Ռահիմ Ստերլինգ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկ Անդրե Տեր Շտեգեն, Լիոնել Մեսսի (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Տանգի Նդոմբելե («Լիոն»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։
Հիշեցնենք, որ երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը։ «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» և նվաճեց Եվրոպայի ակումբային չեմպիոնների տիտղոսը։