9-ամյա երեխա է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ օդամղիչ հրացանից ստացված վնասվածքով
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից 9-ամյա մի տղա է տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց՝ ազդրի վնասվածքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
«Հունիսի 2-ին, 19:20 րոպեին բժշկական կենտրոնից ահազանգ ենք ստացել, որ ձախ ազդրի միջին երրորդական հետին մակերեսից ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է դիմել 2010 թվականի ծնված տղա երեխա: Ըստ մոր հայտարարության՝ երեխան վնասվածքը ստացել է օդամղիչ հրացանով խաղալու ընթացքում»,- ասացին ոստիկանությունից:
Նաև փոխանցեցին՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի մանրամասները կպարզվի քննության ընթացքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



