Ֆրանսիայի խորհրդարանը երեք ամսով երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին հավանություն Է տվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարացնելու վերաբերյալ օրինագծին:
Օրինագիծը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունն Էր, որին հավանություն Էր տվել կառավարությունը եւ ներկայացրել խորհրդարանականների քննարկմանը:
Արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել նոյեմբերի 14-ին: Այն նախատեսում Է, մասնավորապես, անվտանգության ծառայությունների աշխատակիցների լիազորությունների ընդլայնում:
Լույս նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզում մի շարք պայթյուններ եւ զինված հարձակումներ են իրականացվել խաղաղ բնակիչների դեմ: Երկրի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն: Հարձակումների զոհ է դարձել 129 մարդ, վիրավորվել են 400-ից ավելի քաղաքացիներ, նրանցից 221-ը մինչ այժմ գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում՝ 57 տուժածներ վերակենդանացման բաժանմունքներում են:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



