Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից. նա եղել է Lexus-ի մեջ (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանում, մայիսի 31-ին ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սուրեն Ի.-ի վարած Mitsubishi մակնիշի 35 GX 773 համարանիշի եւ Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Համլետ Գ.-ի վարած Lexus մակնիշի 33 NN 555 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Lexus-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Սողոյանը «աջ նախաբազկի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով վիրահատվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Սողոյանը հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Զապն է։


1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



