Մահացել է Իսրայելի նախագահի կինը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելում մահացել է նախագահի կինը՝ Նեխամա Ռիվլինը: Ամիսներ առաջ նա թոքի փոխպատվաստման վիրահատություն էր տարել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի վարչապետի աշխատակազմին հղումով:
Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր:
«Իսրայելի բոլոր քաղաքացիների հետ միասին ես և իմ կինը՝ Սառան, խորին ցավակցություններ ենք հայտնում նախագահի տիկնոջ՝ Նեխամա Ռիվլինի մահվան կապակցությամբ: Վերջին շրջանում մենք բոլորս աղոթում էինք նրա առողջացման համար, երբ նա արիաբար պայքարում էր իր կյանքի համար»,- ասվում է Բենյամին Նեթանյահուի անունից տարածված հայտարարության մեջ:
Նա տարիներ շարունակ տառապել է թոքերում ֆիբրոզ գործընթացից:

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



