ԹԵՍՏ. Ձեր ընտրությունը շատ բան կպատմի ձեր մասին
ЛАЙФՀամսան ձեռքի ձև ունեցող սիմվոլ է, որը հին ժամանակներից արաբական աշխարհում համարվում է հզոր թալիսման ու օգտագործվում է դժբախտությունից և նեգատիվ մտքերից պաշտպանվելու համար։ Ընտրեք մի համսա ու կստանաք ձեզ ուղղված հաղորդագրությունը։
2. Դուք բարի, սիրալիր, հոգևոր մարդ եք՝ պատասխանատվության մեծ զգացումով։ Երբ նվիրվում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, փորձում եք անել ամեն բան, որը ձեր ուժերի սահմաններում է, որ հասնեք ցանկալիին։ Ձեր գլխավոր առաջադրանքն իրականությունն ընդունելն է այնպես, ինչպիսին այն կա, որովհետև միայն այդ կերպ դուք կկարողանաք օգտագործել ձեր էներգիան և տաղանդը՝ ձեր ու ձեր սիրելի մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար։
3. Դուք անհավանական զգացմունքային մարդ եք։ Րոպեների ընթացքում նկատում եք շրջակա միջավայրի առանձնահատկություններն ու լավ եք հասկանում մարդկանց։ Երբեմն ձեզ կարող է թվալ, որ մարդիկ չեն գնահատում ձեզ ըստ արժանվույն։ Ձեր գլխավոր առաջադրանքն ինքներդ ձեզ ընդունել ու գնահատելն է այնպիսին, ինչպիսին կաք, որովհետև դուք պարզապես հիանալի մարդ եք, թեև մտածում եք, որ մարդիկ չեն կարող ձեզ լիովին հասկանալ։ Երբ դուք անեք դա, կբարելավեք ձեր հարաբերությունները ինքներդ ձեզ ու շրջակա աշխարհի հետ, որովհետև կդառնաք մի մարդ, ով երջանկություն կտարածի։
4. Դուք շատ վճռական մարդ եք։ Երբ ինչ-որ բան եք ուզում, գտնում եք դրան հասնելու միջոց, և ոչ ոք ու ոչինչ չի կարող ձեզ խանգարել։ Երբեմն դուք կարող եք կոպիտ թվալ մարդկանց։ Ձեր գլխավոր առաջադրանքը լռության պահեր ստեղծելն է՝ ձեր հոգու ուժը վերականգնելու համար։ Եթե մեդիտացիա կամ նմանատիպ այլ բան փորձեք, կնվազեցնեք ձեր սթրեսը, ու ձեր կյանք կմտնի հանգստություն ու լիություն։
5. Դուք հանգիստ, ընտանիքը սիրող մարդ եք։ Երբեմն ուզում եք մտովի վերանալ ու ստեղծել ձեր հանգստությունն ու խաղաղությունը։ Դուք շատ հարմարվող մարդ եք, այդ պատճառով ձեր գլխավոր առաջադրանքն է սովորել ասել «ոչ»։ Դա նորմալ է, դուք չեք ուզում հիասթափեցնել մարդկանց, երբ նրանք ինչ-որ բան են խնդրում։ Բայց նրանք խնդրում են մի բան, որ ձեր սրտով չէ, ավելի լավ է միանգամից մերժել ու արտահայտել ձեր տեսակետը, քան լռել ու հետո զղջալ։
6. Դուք շատ կոկիկ մարդ եք։ Դուք սիրում եք ամեն ինչ անել ինքնուրույն։ Անհրաժեշտություն եք զգում ձևափոխելու այն, ինչը ձեր կարծիքով բավարար լավը չէ, իսկ դա կարող է բերել դժգոհությունների։ Ձեր գլխավոր առաջադրանքը գիտակցելն է ձեր հակվածությունը՝ աշխատելու ձեր հնարավորությունների սահմաններից դուրս։ Պարզ է, որ ձեր ծրագրերը կարևոր են, բայց դուք չեք կարող շարունակել արդյունավետ աշխատանք կատարել, եթե չվերականգնեք ձեր էներգիան։