Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Սա­մա­սու­դի» վտանգ­ներն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի «բա­րի­կա­դա­վո­րու­մը»

АНАЛИТИКА

Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը. երեկ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձևավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա, իմ գնահատմամբ, լուսանցքային երևույթներ են, հետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, դա բոլորովին այլ գործընթաց է»,-ընդգծել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքի այս հատվածը միանգամայն համարժեք է, ու կարծում եմ՝ դրա տակ պատրաստ է ստորագրել Հայաստանի ցանկացած բանական քաղաքացի, այլ խնդիր է, որ վարչապետի շեշտադրումները միանգամայն փոխվել են խորհրդարանական քննարկումներից հետո, երբ նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս դեպքում՝ Փաշինյանը սելեկտիվ գնահատական է տվել՝ կենտրոնանալով միայն ՀՅԴ-ի վրա ու ըստ էության ակնարկելով, որ ավանդական կուսակցությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում ՀԱԿ ակտիվիստի ծեծի համար։ Այս պարագայում նույնպես գուցե խնդիր չառաջանար, եթե Փաշինյանը ընտրողական վերաբերմունք չցուցաբերեր ու դատապարտեր բոլոր այն ուժերին, որոնց սադրիչ գործողություններն, ըստ էության, պրովակացրեցին ՀՅԴ երեկվա անընդունելի ակցիան։ Խոսքը վարչապետի համակիրների հանրահավաքի մասին է, որտեղ հնչել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» կոչեր, ինչպես նաև՝ Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի։ Սակայն ամենաարտառոցն այն է, որ երեկ ոստիկանությունը հայտարարել է, թե մերժվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի փաստերով քրեական գործերի հարուցումը։

Այս փաստը «նրբանկատորեն» շրջանցվեց Փաշինյանի կողմից, ինչի հետևանքով նրա խոսքը, բռնությունը դատապարտող հայտարարությունները կորցնում են օբյեկտիվությունը։

Եթե իրավապահ մարմինները իրենց բարձրության վրա չեն կամ քաղաքական իշխանության պատվերով չնկատելու են տալիս հեղափոխության կողմնակիցների բռնության կոչերը կամ անօրինական գործողություններն, ապա լայն հնարավորություն են բացում, այսպես կոչված, «ինքնադատաստանի» համար։ Գլոբալ առումով՝ բռնությունից զուրկ չի կարող լինել որևէ հասարակություն, որն անընդհատ ու հետևողականորեն «տեսակավորվում» է իշխանության կողմից։ Երբ երկրի ներսում անընդհատ տեղի է ունենում «թշնամու» փնտրտուք, ապա փոխադարձ բռնություններն անխուսափելի են։ Այդ մասին գրել եմ դեռ ամիսներ առաջ, երբ ահազանգում էի մեր հեղափոխության «ուկրաինացման» վտանգի մասին։ Վերջին օրերի իրադարձությունները միայն հաստատում են այդ կանխատեսման ճշմարտացիությունը, ու էսկալացիան ավելի է խորանալու, եթե իշխանությունը չդադարեցնի իր «բարիկադային» քաղաքականությունը, սելեկտիվ վերաբերմունքը, երկակի ստանդարտների կիրառումը։

Առհասարակ՝ մեր քաղաքական ու հանրային հարաբերությունների որակը լավագույնս բացահայտված է սոցիալական ցանցերում վերջին օրերին տեղի ունեցող քննարկումներում։ Մի կողմը ծեծն է արդարացնում, բռնության կոլեկտիվ ու հրապարակային քարոզչությունը, մյուս կողմն էլ իր ցինիկ պահվածքով ու սանձարձակ բառամթերքով հասունացնում է նոր բռնություն։ Իսկապես զզվելի է։

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը թևակոխել է «ինքնադատաստանների» փուլ, ու այս գործընթացը լափելու է պետության ու նրա ինստիտուտների հեղինակությունը, երկիրը տանելու է ցնցումների ճանապարհով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»