ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Տու-160-ից թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Սիրիայում Տու-160 ռազմավարական հրթիռակրից ահաբեկիչների օբյեկտներին ուղղությամբ թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ-ի օդուժը Սիրիայի Ռաքայի, Դեյր Էզ Զորի, Հալեպի եւ Իդլիբի նահանգներում երկրորդ հոծախումբ հարվածն Է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Մասնավորապես, Տու-160 հրթիռակիրները Ռուսաստանի Դաշնության տարածքից օդային բազավորման 12 թեւավոր հրթիռների արձակումներ են իրականացրել Հալեպի եւ Իդլիբի նահանգներում ԻՊ-ի թիրախների ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը նաեւ հրապարակել Է Տու-95 ռազմավարական հրթիռակրից թեւավոր հրթիռների մարտական արձակման տեսանյութը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
Как были чмошниками , так и остались
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
5
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян



