Քիմիայից բնական միջոցներին անցնելը գնալով ավելի ու ավելի ակտուալ է դառնում:
Գոյություն ունեն շատ միջոցներ այդ անելու համար. Սոդա, յուղեր, խոտաբույսեր, այս ամենը հիանալի օգնականներ են հանդիսանում:
Իսկ այժմ նաև քացախ: Ուղղակի զարմանալի է, թե որքան օգուտ կարող է այն բերել:
Խացախի օգտագործման եղանակները բազմազան են:
EnterTrain-ը Ձեզ է ներկայացնում դրանցից մի քանիսը:
1 Հանգստացնել կոկորդի ցավը
Խնձորի քացախն ունակ է պայքարել մանրէների դեմ: Հաջորդ անգամ, երբ ձեր կոկորդը սկսի անսպասելի ցավել՝ խառնեք չորս ճաշի գդալ խնձորի քացախը մեկ բաժակ տաք ջրի հետ: Ժամը մեկ ողողեք կոկորդն այս լուծույթով:
2 Բացել քիթը (շնչառությունը)
Խնձորի քացախը հիանալի բուժում է քթի վարակները: Բանը նրանում է, որ այն պարունակում է B և E վիտամիններ, ինչպես նաև կալցիում, կալիում և մագնեզիում: Այս բոլոր միկրոէլեմենտները օգնում են մաքրել քթի խոռոչը և հանգստացնել ալերգիան: Երբ հաջորդ անգամ ձեր քիթը փակվի՝ մեկ թեյի գդալ քացախ ավելացրեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք: Այսպիսի թույլ լուծույթը կարող եք նաև կաթացնել ձեր քթի մեջ:
3 Ազատվել թեփից
Խնձորի քացախի մեջի բարձր թթվայնությունն օգնում է նորմայի բերել գլխի մաշկի pH բալանսը՝ կանխելով սնկերի և մանրեների առաջացումը: Հավասար քանակությամբ ջուր և քացախ լցրեք հեղուկացիր շշի մեջ: Ցողեք հեղուկը ձեր մազերին, մինչև բավականաչափ խոնավ լինելը: Փաթաթեք գլուխը սրբիչով և թողեք 15 րոպե: Ի դեպ, այս միջոցի օգնությամբ, մազերը նաև փարթամ տեսք են ստանում:
4 Ազատվել գիշերային ցավերից
Եթե դուք ունենում եք հաճախակի գիշերային ցավեր, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը կալիումի պակաս ունի: Ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին երկու ճաշի գդալ քացախ և մեկ թեյի գդալ մեղր: Ամեն առավոտ մեկ բաժակ այս խառնուրդից խմեք և գիշերները հանգիստ կքնեք:
5 Հանգստացնում է մաշկի քորը
Խնձորի քացախը հակասնկային ազդեցություն ունեցող հակասեպտիկ է: Մաշկի քորի ժամանակ օգտագործեք այն բնական վիճակով՝ առանց ինչ-որ բանի հետ խառնելով, քսեք քոր եկող հատվածների վրա:
6 Ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ոտքերի տհաճ հոտի հիմնական պատճառը շատ քրտնելն է: Քրտիքն ինքը հոտ չունի, այն ընդամենը ջուր է, որը դուրս է գալիս մաշկի միջոցով, իսկ տհաճ հոտի պատճառը մանրէներն են: Խնձորի քացախը սպանում է մանրէներին: Քնելուց առաջ սրբեք ոտքերը քացախով թրջած սրբիչով՝ այդ խնդրից ազատվելու համար:
7 Վքնածություն
Այս դեպքում ձեզ կօգնի ջրի հետ խառնած մեկ թեյի գդալ քացախը, ամեն ուտելուց առաջ:
8 Ոչ թունավոր մաքրող միջոց
Տան մաքրության հարցում սոդայից բացի ձեզ կօգնի նաև քացախը: Հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնեք՝ յուղի հետքերը, դժվարանցանելի հետքերը վերացնելու համար:
9 Մաքրել ջրատար խողովակը
Խցանված խողովակները բացելու համար պետք չէ գնել վնասակար քիմիա: ½ բաժակ սոդայի վրա մեկ բաժակ խնձորի քացախ ավելացրեք: Լցրեք դա ջրատար խողովակի մեջ և թողեք կես ժամ:
10 Հեռացնել կահույքի վրայի լաքաները
Եթե խառնեք աղը քացախի հետ, դուք հիանալի միջոց կստանաք՝ կահույքի վրայի լաքաները հեռացնելու համար: