Հոդացավը կարող է պայմանավորված լինել վնասվածքով և ազդել հոդերի ջլերի, աճառի և ոսկորների վրա:
Կան շատ նշաններ՝ կարմրություն, այտուց, կաղություն, հոդի շարժունության կորուստ, թուլություն:
Կիտրոնը հարուստ է A, C, B1, B6 վիտամիններով, կալիումով, մագնեզիումով, պեկտինով, ֆոսֆորով, կալցիումով: Քչերը գիտեն, որ օգտակար է կիտրոնի ոչ միայն միջուկը, այլև կեղևը:
Կիտրոնի կեղևը հզոր հականեխիչ է, ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք մեղմացնում են նյարդի ցավը և արյունատար անոթները:
Նաև շատ արդյունավետ միջոց է հոդացավը մեղմացնելու համար:
Past.am-ը ներկայացնում է հոդացավը բուժելու երկու միջոց կիտրոնի կեղևի օգտագործմամբ:
Առաջին՝ անհրաժեշտ է քերել կիտրոնի կեղևը՝ միայն դեղին մասը:
Այն քսեք խմդրահարույց մասերին և վիրակապով փաթաթեք:
Միջոցը թողեք ազդի մի քանի ժամ:
Երկրորդ դեպքում անհրաժեշտ է՝
- 2 կիտրոն
- ձիթապտղի յուղ
- էվկալիպտի տերևներ
Կիտրոնը մաքրեք, կեղևը դրեք ապակե տարայի մեջ, վրան ամբողջությամբ ձիթապտղի յուղ լցրեք:
Հետո դրեք էվկալիպտի տերևները, տարան փակեք և թողեք թրմվի 2 շաբաթ: Երբ խառնուրդը պատրաստ լինի, թանզիֆը թրջեք դրա մեջ, դրեք խնդրահարույց մասին և վիրակապով ծածկեք:
Լավագույն արդյունքի համար ցանկալի է պրոցեդուրան կատարել ամեն գիշեր քնելուց առաջ, որպեսզի միջոցն ավելի երկար ժամանակ թողնեք, որ ազդի: