Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Դի­լե­ման խո­րա­նում է, իսկ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՝ մե­ծա­նում

АНАЛИТИКА

Վերջին շրջանում բավական քննարկվող ու արծարծվող թեման Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների վերաբերյալ հանրային դիսկուրսն է։ Այս ձևակերպումները դեռևս 2008-ին «շրջանառության» մեջ դրվեցին առաջին նախագահի կողմից և տարբեր առիթներով յուրահատուկ տիրաժավորմամբ արհեստականորեն մտան հանրային օրակարգ: Մի բան փաստ է, որ այս օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը և կարող է դառնալ ազգի պառակտման պատճառ:

Գաղտնիք չէ, որ, ցավոք սրտի, Հայաստանում կա մարդկային մի կատեգորիա, որը դիտավորությամբ, թե մոլորվածության մեջ գտնվելով, օտար ֆինանսավորմամբ սնվող, թե կամավոր հիմունքներով, անընդհատ փորձում է արհեստական տարանջատում մտցնել ՀՀ ու Արցախի հայության միջև ու անընդհատ սպեկուլացնում է «հայաստանցիղարաբաղցի» կեղծ ու վտանգավոր եզրույթը: Ի դեպ, նշենք նաև, որ այս փուլում այդ դիսկուրսն առաջ բերեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայել յանը դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Միքայել յանը հայտարարում էր, թե «այս հաղթանակը, որ տարաք դուք, ավելի կարևոր էր, քան ազատամարտը», իսկ Փաշինյանն էլ նշում էր, որ «նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել»:

Նշված թեզի հետ կապված վերջին մի քանի ամիսներին ականատես եղանք բավականին առանցքային իրադարձությունների, որոնք գնալով էլ ավելի ամուր սեպ խրեցին երկու հանրապետությունների միջև (Վիտալի Բալասանյանի միջադեպ, Սամվել Բաբայանի միջադեպ, զինվորականների հետապնդում, Մարտի 1-ին իբր արցախցի զինվորների ներգրավման թեզի շրջանառում, մայիսի 28-ի տոնակատարություններին հրավերի բացակայություն և այլն): 

Նախօրեին անմիջապես զգացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նրա ելույթը և բակում լրագրողների հարցերի պատասխանները ստեղծում են նոր իրավիճակ, որտեղ, թվում է, ամեն ինչ հասկանալի է, բայց մնում է տտիպ դառնություն, որ այդպես չպիտի լինի: Խոսքը, իհարկե, Արցախին վերաբերող հատվածի մասին է:

Բայց կա նաև այն հատվածը, որ հուզական ապրումներից դուրս է ու նաև բանականությունից դուրս է, որ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը սկսել են միմյանց հետ հարաբերվել մամուլով: Ու ոչ միայն բանականությունից դուրս է, այլև վատ է: Այն հարցին, թե ովքե՞ր են դավադիր ուժերը, որ, ինչպես ինքն էր հայտարարել, փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: Ավելին, հայտարարվեց, թե նախկին իշխանությունները Ղարաբաղի իշխանություններին չեն էլ տեղեկացրել բանակցային գործընթացի մասին:

Ու վատ, շատ վատ է նույնիսկ ոչ այն պատճառով, որ Բաքվում արդեն թարգմանել ու տիրաժավորում են՝ ներքուստ ու արտաքուստ անթաքույց հրճվանքով, այլ այն, որ Հայաստանի ու Արցախի միջև նման հարց՝ հակազգային իշխանության, հող հանձնելչհանձնելու, դավադրության, դավաճանության, սպառնալիքի, չի կարող ու չպիտի լինի: Դա իսկապես պիտի լինի «աշխատանքային հարց», որ դուրս չի գալիս աշխատասենյակից:

Հիմա արդեն տեսակետ կա, որ «դիրքորոշումներն» առավել կոշտացել են Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հայտնի միջնորդություններից հետո: Սա ավելի մտահոգիչ է, քանզի այդ միջնորդությունները կարող էին դառնալ յուրատեսակ կամուրջ, անձնական ամբիցիաներից, նեղ քաղաքական խնդիրներից դուրս ու հանուն միասնական շահերի ձեռքսեղմման կամուրջ: Այնինչ, հիմա ստացվել է մի վիճակ, որ առաջիկայում հենց միայն վերաքննիչ դատարանում փաստացի մեկ դատավորի կողմից որոշվելու է ոչ այնքան Քոչարյանի ազատության մեջ մնալչմնալու, որքան այդ կամուրջը պահելու կամ չպահելու հարցը: Հիրավի պատասխանատվությունը շատ մեծ է:

Ինչևէ, Երևանում հնչած հայտարարություններից ժամեր անց Բակո Սահակյանը պատասխան հարցազրույց տվեց: «Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին: Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ». սա էր նախագահի պատասխանը:

Չգիտեմ՝ ով ոնց կգնահատի հեռակա երկխոսությունը, ես ուզում եմ հավատալ, որ փոխադարձ չհասկացվածության վերջին հրապարակային պոռթկումն է: Պետք չէ սպասել, որ 2020-ին ԱԺ ու նախագահի ընտրությունները Արցախում վերջ կդնեն այս պատմությանը, վերջը հիմա է պետք: Հայաստանի ու Արցախի ներքաղաքական կայունության համար ու արտաքին քաղաքական ասպարեզում խոցելի չդառնալու նպատակով: Առավել ևս, պետք է վերջ դնել հեգնանքի ու անհարգալից տոնայնությամբ շփվելու գործելաոճին: Արցախի նախագահին հեգնելը որևէ կերպ համընդհանուր շահերից չի բխում: Սա՝ մեղմ ասած:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank