Վրաստանում 19-ամյա աղջիկը կախվել է սիրեցյալի շիրիմի մոտ սոցցանցերում քննադատությունների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի Ցխալտուբո քաղաքի 19-ամյա բնակչուհին կախվել է իր սիրեցյալի գերեզմանաքարի մոտ: Ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ աղջիկն ընկերուհուն պատմել է, որ սոցցանցերում քննադատության զոհ է դարձել մահացած տղայի ընկերների կողմից:
Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ վերջերս ավտովթարի հետևանքով զոհված 26-ամյա տղայի ընկերները սոցցանցում խումբ են ստեղծել, որպեսզի պայմանավորվեն մահացած ընկերոջ շիրիմին միասին այցելելու մասին:
Խմբին հասանելիություն է ունեցել նաև աղջիկը: Այդպիսով, նա պարզել է, որ իրեն մեղադրում են տղայի մահը ոչ բավարար չափով սգալու մեջ: Խմբի մասնակիցներից մեկը հեգնանքով գրել էր. «Վախենամ՝ ինքնասպան լինի վշտից»: Այս մասին պարբերականին պատմել է կախված աղջկա ընկերուհին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկը նախկինում նույնպես փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղեր ընդունելով, սակայն այդ ժամանակ նրան հաջողվել է փրկել:
Բացի այդ, սոցցանցում գրում էին, որ սևազգեստ մի աղջիկ հաճախակի գալիս էր գերեզմանոց, ծաղիկներ դնում տղայի շիրիմին և ժամերով նստում այնտեղ:
Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել՝ «ինքնասպանության հասցնելու» մասին հոդվածով:
1
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
4
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу
5
Юнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете



