Նոր առաջարկ` ՀՀ դրամով ավանդ ներդրողների համար
ЭКОНОМИКАԱմերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մինչև հունիսի 30-ը ՀՀ դրամով ներդրված ժամկետային Ամերիա ավանդների համար կգործի ավելի բարձր` 9.5% տարեկան տոկոսադրույք (առանց ավելացման, նվազեցման և ընդհատման հնարավորությունների):
Բանկից հայտնում են, որ այս տոկոսադրույքը կգործի մասնավորապես ստորև ներկայացված չափորոշիչներով ավանդների դեպքում.
- Ավանդային պայմանագրի գործողության ժամկետ՝ 366-730 օր, տոկոսների տարեկան կապիտալացմամբ
- Հաշվի նվազագույն մնացորդի չափ` 200,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ (հանրագումարային)
- Տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ 9.5%
- Տոկոսագումարների հարկման չափը՝ 10%:
«Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մեկնարկել է նաև Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 29-ը: Մրցույթի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով` «Ապրի՛ր հայերեն» մրցույթ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



