Մազաթափության խնդրի հետ շատերն են առնչվում: Չնայած այն բանին, որ առաջարկվում են բազմաթիվ միջոցներ, այնուամենայնիվ շատերի համար այդ խնդիրը մնում է անլուծելի:
Մազաթափության դեմ կան բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում առաջարկվող պատրաստի միջոցներին:
Ստորև առաջարկվում է բնական միջոց, որը զարմանալի արյունք է ապահովում , օգնում է ամրապնդել մազերը և դադարեցնել մազաթափությունը: Այս միջոցը հասանելի է բոլորին, քանի որ այն պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ:
Բաղադրիչներ
2 ճաշի
գալ գերչակի յուղ
1 դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
Կարելի է
ավելացնել նաև 1 թեյի գդալ սոխի հյութ և 1 թեյի գդդալ ալոեյի գել:
Իրար միացնել բոլոր բաղադրիչները, լավ խառնել և ստացված խառնուրդը քսել մազարմատներին, նուրբ շարժումներով մերսելով գլխամաշկը և քսել մազերի ողջ երկայնքով:
Գլուխը ծածկել լոգանքի համար նախատեսված գլխարկով և թողնել 2-4 ժամ, այնուհետև լվանալ տաք ջրով և շամպունով:
Գործողությունը կրկնել շաբաթական 2 անգամ, ցանկալի արյունքը երկար չի սպասեցնի: