Սիսիան-Երևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ-21010»-ը և «Opel Omega»-ն, կան տուժածներ
ОБЩЕСТВО
Հունիսի 8-ին՝ ժամը 15։33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ք.Դ., ծնված 1957 թ.) և «Opel Omega» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ս.Դ., ծնված 1959 թ. և Փ.Ա., ծնված 1926 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ս.Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Փ.Ա.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



