Անցավ ու արդյունավետ միջոցներ դեմքի մազերից ազատվելու համար
ЛАЙФ
Շատ կանայք ցանկացած եղանակով փորձում են ազատվել դեմքի անցանկալի մազերից: Մոմե միջոցնրը կամ սափրումը բոլորովին արդյունավետ չեն, քանի որ կարճ ժամանակ անց մազերն աճում են ավելի հաստ ու արագ:
Մի հուսահատվեք, ելք կա: Առաջարկում ենք 3 միջոց անցանկալի մազերից ազատվելու համար:
- Խառնեք մեկ բաժակ սիսեռի ալյուրը կես թեյի գդալ քրքումով ու մի քանի կաթիլ կաթով: Քսեք անցանկալի մազերին աճման ուղությամբ եւ թողեք չորանա: Չորանալոց հետո խոնավ սրբիչով տրորեք քսուկը մազերի աճին հակառակ ուղղությամբ, ապա լվացեք գոլ ջրով: Քսեք խոնավացնող կրեմ: Արեք այս պրոցեսը պարբերաբար եւ կտեսնեք, թե որքան են նվազել մազերը դեմքի վրա:
- Կարող եք օգտագործել կիտրոնի թարմ հյութը եւ սիսեռի ալյուրը: Խառնեք 10 մգ կիտրոնի հյութը մեկ բաժակ ջրով եւ 30 գրամ ալյուրով: Խառնեք մինչեւ ստացվի համասեռ զանգված: Քսեք անցանկալի մազերին, թողեք 15 րոպե, ապա խոնավ սրբիչով հեռացրեք չորացած մածուկը մազերի աճի ուղղությամբ:
- Կարող եք պատրաստել ավելի ուժեղ քսուկ եւ օգտագործել այն նաեւ մարմնի մյուս մասերի համար: Խառնեք մեկ ձվի սպիտակուցը մեկ ճաշի գդալ շաքարով եւ կես ճաշի գդալ եգիպտացորենի ալյուրով: Ստացվում է խիտ զանգված: Քսեք չոր մաշկին մազերի աճի ուղղությամբ եւ թողեք չորանա: Մաքրեք խոնավ սրբիչով հակառակ ուղղությամբ: Ահա եւ վերջ:
1
Синанян: Проблемы армянского патриархата Иерусалима пока не решены
2
SCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООН
3
Глава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позициях
4
В Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачей
5
Пашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой сист...



