Արժանի հաղթանակ էր. Հենրիխ Մխիթարյան
СПОРТՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականը Լիխտենշտեյնի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց:
«Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, սակայն երկրորդ կեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում էր, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ կարևորը թիմի հաղթանակ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագը;
Մխիթարյանի խոսքով՝ թիմն ամեն ինչ անելու է հնարավորինս արագ վերականգնվելու և հաջորդ խաղին պատրաստվելու համար:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



