Ինչ կլինի, եթե ամեն օր խմեք տոմատի հյութ
ЛАЙФ
Տոմատի հյութը շատ սննդարար է, նրանում առկա են բազմաթիվ օգտակար նյութեր: Այն հարուստ է Ա եւ Ց վիտամիններով: Խաշտպանում է աչքերի քրոնիկ հիվանդություններից, ամրապնդում իմունային համկարգը, ամրացնում ատամներն ու ոսկորները: Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Դուրս է բերում տոքսինները:
Տոմատի հյութը պարունակում է նաեւ քլորի եւ ծծումբի միացություններ, որոնք ակտիվացնում են լյարդի ու երիկամների աշխատանքը, ինչպես նաեւ աղիները: Այն թույլ է տալիս խուսափել փորկապությունից, լավացնում է մարսողությունը:
Տոմատի հյութի օգնությամբ կարող եք ազատվել ավելորդ քաշից: Լոլիկը հարուստ է Բ6 վիտամինով, այդ պատճառով էլ տոմաի հյութն օգնում է խուսափել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից:
Տոմատի հյութը ոչ միայն խմում են, այլեւ քսում են մաշկին որպես արեւայրուկի միջոց:
Լոլիկը հրաշալի բնական հակաօքսիդանտ է, հարուստ է լիկոպենով, որը ոչնչացնում է ազատ ռադիկալները եւ նվազեցնում թոքերի, աղիների ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը:
Տոմատի հյութն ունի նաեւ հակացուցումներ: Պետք է խուսափել նրանց, ովքեր ունեն լոլիկից ալերգիա, բարձր ճնշում, ստամոքսի բարձր թթվայնություն:
Վայելեք տոմատի հյութն ու առողջ եղեք: