«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը շուտով կավարտվի.սցենարիստը՝ լարված սերիաների և երրորդ եթերաշրջանի մասին
ЛАЙФՀայտնի է դարձել, որ «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» նախագիծը շուտով կավարտվի: Սիրված հերոսների մասնակցությամբ պատմությունը մոտենում է հանգուցալուծմանը: Նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը մեզ հետ զրույցում առաջին անգամ խոսել է եզրագծին մոտենալու մասին: Նա նշեց, որ հունիսին նախագծի ավարտվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն ամռանը հեռուստասերիալը կավարտվի:
«Սյուժետային որոշ կտրուկ փոփոխությունների պատճառով երկրպագուների մոտ «խուճապ» սկսվեց, ստեղծվեց տպավորություն, որ սերիալը հունիսին վերջանում է: Ամեն դեպքում, երկրպագուների հարցերն ու մտահոգությունները, չգիտես ինչու, հենց այս ամսվա հետ են կապված։ Իհարկե, «Էլենի օրագրի» էջերը մի օր կվերջանան, ֆինալը սարերի ետևում չէ, բայց ոչ հունիսին»,- ասաց Անին, իսկ հստակեցմանը՝ «սարերի հետևում» չգտնվող ավարտն ամռա՞նը կլինի, պատասխանեց՝ այո, ամառվա ընթացքում, բայց ավելի ուշ:
Վերջաբանի մասին փակագծեր սցենարիստը չի բացում, բայց խոստանում է լարված սերիաներ. «Նախքան ֆինալը լարված և հետաքրքիր իրադարձություններ են սպասվում, իսկ ֆինալը հուսով եմ չի հիասթափեցնի»
Սա նախագծի երկրորդ եթերաշրջանն է: Սցենարիստը դեռ վաղ է համարում խոսել՝ արդյոք կունենան նաև երրրոդ եթերաշրջան:
«Թեև նամակները չեն դադարում, ես երբեմն դրանցով կիսվում եմ նաև համացանցում, երրորդ եթերաշրջանի պահանջարկ կա, գաղափարներ էլ կան, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել: Դեռ մեծ աշխատանք ունենք անելու երկրորդ եթերաշրջանի վրա այնպես որ, կարծում եմ՝ երկարատև և ակտիվ աշխատանքից հետո մտածելու ժամանակ կունենանք և առաջին հերթին երկրպագուների համար լավագույն որոշումը կկայացնենք»,- ընդգծեց նա:
Հայկական հեռուստաեթերում նախագծի տևողությունը հաճախ որոշում է ռեյթինգը: Անիիից հետաքրքրվեցինք՝ արդյոք երկրորդ եթերաշրջանը զիջում է առաջինին. «Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա երկրորդ եթերաշրջանը սերիաների քանակով ավելի երկար է, քան առաջինը, այնպես որ, դա արդեն խոսում է մեր փոխարեն, բայց մեր դեպքում նախագծի տևողությունը և հստակ սերիաների քանակը պայմանավորված է նախապես որոշված սյուժեով։ «Ճանապարհի կեսին», «ձեռքի հետ» ոչինչ չենք անում»:
Շարունակությունն՝ այստեղ