Հայաստանի հավաքականը 22 ֆուտբոլիստով մեկնել է Աթենք
СПОРТՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը մեկնել են Աթենք, որտեղ հունիսի 11-ին Եվրո-2020-ի նախընտրական փուլի 4-րդ տուրում կմրցեն Հունաստանի հետ:
Հավաքականի կազմում Հունաստան է մեկնել 22 ֆուտբոլիստ:
Նախապես հրավիրված 25 ֆուտբոլիստներից հավաքականի հետ չեն մեկնել Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Մանուչարյանը և Էրիկ Վարդանյանը:
Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից վատառողջ լինելու պատճառով:
Դարպասապահներ. Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
Պաշտպաններ. Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան Հայկ Իշխանյան, «Լոռի ՖԱ» Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս) Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան» Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Կիսապաշտպաններ. Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Արմեն Համբարձումյան, «Արարատ-Արմենիա» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ» Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա) Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա) Գևորգ Ղազարյան, առանց ակումբի Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա),
Հարձակվողներ. Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան) Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն», (Լյուքսեմբուրգ) Արթուր Միրանյան «Փյունիկ»: