Սոչիում ավտոբուսի վթարից հայ աղջիկ է տուժել. հրապարակվել են առաջին կադրերը՝ դեպքի վայրից
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Համացանցում հրապարակվել են Սոչիում զբոսաշրջային ավտոբուսի բախումից հետո արված առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են վիրավորներին դուրս բերում կողաշրջված ավտոբուսից և տեղափոխում խոտածածկի վրա՝ սպասելով շտապ օգնության ժամանմանը:
Ինչպես գրում է Life.ru-ն, տուժածների մեծ մասի մոտ կապտուկներ և վնասվածքներ են, սակայն մի քանիսի մոտ ավելի լուրջ վնասվածքներ կան:
Ընդհանուր առմամբ, 26 մարդ է տուժել, որոնց թվում՝ 3 երեխա: Նրանցից 23-իին հոսպիտալացրել են:
Նշվում է, որ Mercedes-Benz-ի 48-ամյա վարորդը չի զիջել Yutong ավտոբուսին և դուրս է եկել խաչմերուկ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



