Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. փրկարարները սահմանազատել են տարածքը
ОБЩЕСТВОՀունիսի 9-ին, ժամը 18:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Բ., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Խողովակը վնասվել է, և տեղի է ունեցել արտահոսք: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազատար խողովակի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան. տուժածներ չկան:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



