Չավի․ Նույնիսկ Մեսսիին է թիմ պետք հաղթելու համար
СПОРТArmsport.am-ը գրում է.
«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին վերհիշել է «Բարսելոնայում» անցկացրած տարիները և հերթական անգամ կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի մասին։
«Կարծում եմ՝ «Բարսելոնայի» մեր սերունդը կարող էր Չեմպիոնների լիգայի ավելի շատ գավաթներ նվաճել։ Մենք իշխող դիրքերում էինք և կարող էինք ավելի շատ տիտղոսներ նվաճել։
Առանց Մեսսիի մենք չէինք հաղթի այդքան տիտղոսներ, իսկ ես երբեք չէի ընդգրկվի «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում։ Չէ՞ որ ամեն ինչի հիմքում թիմն է։ Նույնիսկ Մեսսիին է թիմ պետք հաղթելու համար։ Շատ հաճախ ենք մենք տեսնում, երբ նա անհատապես չի կարողանում լավ արդյունքներ գրանցել, երբ թիմը լավ չի խաղում։
Բայց եթե չլիներ Մեսսին, մենք չէինք հաղթի այդ կիսաեզրափակիչները, եզրափակիչներն ու առաջնությունները»,-նշել է Չավին Եվգենիյ Սավինի հետ հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Չավին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ Այս պահին նա իր վերջին ակումբի՝ «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչն է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



