Կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը
ОБЩЕСТВОՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, կառուցողական աշխատանք է մաղթել խորհրդին, այնուհետև խնդրել մասնակիցներին անցում կատարել օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:
Նիստի սկզբում ԱԳՆ ներկայացուցիչը ամփոփ զեկուցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների մասին: Այնուհետև նիստին հրավիրված միջազգային փորձագետը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» մշտադիտարկման արդյունքները և այն խնդիրները, որոնք խորհուրդը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի նոր եռամյա ծրագրի մշակման գործընթացում:
Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում 2019-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ու դրա ժամանակացույցի մշակման աշխատանքներին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



