15 բան, որոնք պետք է անել 30 տարեկանում, որպեսզի երջանիկ լինես 50 տարեկանում
ЛАЙФ1. Մի՛ ծխեք:
Եթե անգամ սկսել եք արդեն, ապա շտապ դադարեցրեք: Ուղղակի ինքներդ Ձեր մեջ պատկերացրեք. ծխախոտը թանկ է, չափազանց վատ է բուրում, և 100 %-ով երաշխավորում ենք, որ մի շարք հիվանդություններ է առաջացնում: Ժամանակն է դադարելու ծխելը:
2. Արևային քսուք օգտագործեք:
Ցանկանու՞մ եք արևից կնճիռներ կամ բարակ մաշկ ունենալ հետագայում, որին միայն դիպչելիս այն կպոկվի: Եթե այո, ապա շարունակեք ամռան շոգ օրերին պառկել արևի տակ՝ առանց որևէ պաշտպանության:
3. Սկսեք գումար խնայել:
Այո, սա կարող է ձանձրալի թվալ, բայց այն իրոք անհրաժեշտություն է: Իր «30-ականներին» հասարակ մարդը ավելի շատ եկամուտ է ունենում, որից մի մասը հեշտությամբ կարող է մի կողմ դնել՝ կյանքի ավելի ուշ շրջանում օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ ինչքան շուտ սկսեք գումար խնայել կարողանալ, այնքան շուտ այն Ձեզ մոտ սովորություն կդառնա:
4. Պահպանեք (կամ վերահաստատեք) Ձեր հարաբերությունները ծնողների և քույրերի/եղբայրների հետ:
Եթե անգամ Ձեր հարաբերությունները լարված են, և դուք երբեմն ատելություն եք զգում միմյանց հանդեպ, դուք պետք է շարունակեք մնալ նրանց կողքին: Ընտանիքն ամենակարևոր արժեքն է, որը երբևէ կունենաք:
5. Իրեր հավաքելու փոխարեն հիշողություններ հավաքեք:
Պատկերացրեք, որ արթնանում եք 50 տարեկան հասակում և հասկանում եք, որ վատնել եք Ձեր կյանքը միայն ունեցվածք կուտակելու վրա: Հիշողությունները չեն արժեզրկվում և չեն կարող այրվել կրակի մեջ:
6. Վերադարձրեք ինչ-որ մի բան:
Վերադարձրեք ուրիշներին ինչ-որ բան, որպեսզի կարողանաք զգալ բարի ծառայություն մատուցելու հաճույքը: Դա արեք ողջ սրտով, հոգով և ճիգերով: Որպես պատասխան ոչինչ մի ակնկալեք:
7. Սպորտով զբաղվեք:
Ակտիվ կենսակերպի անցեք, որպեսզի հետագայում առողջ լինեք: Ավելորդ քաշ մի կուտակեք և պարբերաբար մարզվեք: Հետևեք ինքներդ Ձեզ:
8. Սովորեք բավարարվել ունեցածով:
Եթե գոհ և բավարարված եք նրանով,ինչ ունեք, ապա մի քանի անգամ ավելի հավանական է, որ մի օր Ձեր երազանքների միլիոնատերը կդառնաք և միևնույն ժամանակ կապրեք երջանիկ կյանքով:
Շարունակությունն ՝ այստեղ