Բակո Սահակյանն ու Հայկ Մարությանը քննարկել են համագործակցության մի շարք ծրագրեր
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



