Չգիտես ինչու երկուշաբթի օրվա հետ կապված կան որոշակի հավատալիքներ: Թվում է շաբաթվա սովորական օր է, աշխատանքային շաբաթվա առաջին օրը, բայց արի ու տես, որ մարդկանց մեծ մասը երկուշաբթի օրը չի սիրում և շատերը խուսափում են այդ օրը փող տալ կամ փող վերցնել պարտքով:
Հնարավոր է, որ նման միտքը շատերին անհեթեթություն է թվում: Նրան ում պարտք են և չեն վերադարձնում, մտածեց. Թող բերեն տան, այն էլ ինչպես կվերցնեմ:
Պարզվում է, որ դա ունի իր բացատրությունը:
Շաբաթվա յուրաքանչյուր օրը ղեկավարվում է մոլորակներից մեկի կողմից: Երկուշաբթին ղեկավարում է Լուսինը, որը շատ փոփոխական է, քմահաճ: Լուսինը մարդուն թուլացնում է, նրան դարձնում երազկոտ, և մարդն այդ օրը դժվարությամբ է կենտրոնանում, մարդիկ խուսափում են այդ օրը զբաղվել կենտրոնացում պահանջող գործերից, իսկ փողի հետ կապված ցանկացած գործ մեծ կենտրոնացում է պահանջում: